Ինչպես ուռին ու բարդին, Ծառուկյան խմբակցությունն իր «դարդին»

Չնայած քաղաքական շրջանակում բոլորն էլ գիտեն, որ Կարեն Կարապետյանին մոտ մեկ ամիս է մնացել՝ ղեկավարելու Գործադիր իշխանությունը եւ այն ապրիլի 17-ի ընտրություններով հանձնվելու է Սերժ Սարգսյանին, սակայն Ծառուկյան խմբակցությունում շարունակում են անողոք քննադատել Կարեն Կարապետյանին։ Ասել է թե աշխարհն աշխարհով, ծառուկյան խմբակցությունն իր դարդով։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերթական անգամ բարձրաձայնեց կառավարության օպտիմալացման մասին: «2017-ի հունվարի 1-ի դրությամբ պետբյուջեից սնվող 917 տրանսպորտային միջոց ունեինք: Կառավարությունը որոշում կայացրեց կրճատել այդ մեքենաների թիվը, արդյունավետ կառավարման հնարավորություն ստեղծվեց: Ցավոք, կրճատվեց 27 տրանսպորտային միջոց, որը 2 տոկոսն էլ չի կազմում ընդհանուր տրանսպորտային թվի: Ծախսերի օպտիմալացման ձեր ծրագիրն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ ծրագիր կա եւ ինչքանո՞վ եք ճիշտ համարում,որ այս դժվար պայմաններում, երբ որ դուք կոչ եք անում, որ գոտիները ձգի հասարակությունը, այնինչ կառավարությունը շարունակում է բենզինով քշել մեքենաները, երեխաներին տանել դպրոց: Ցանկացած դպրոցի բակում առավոտյան կարող եք պաշտոնյաների մեքենաների շքերթ տեսնել, որոնք իրենց երեխաներին ուղեկցում են դպրոց: Իրենց տան աղբը պաշտոնյանի կանայք ամեն օր տանում են աղբանոց ծառայողական մեքենաներով եւ այդ բոլորը կատարվում է հասարակության աչքի առաջ: Իսկ մենք 45 հազար դոլար չենք կարողանում գտնել՝ մեր վիրավոր զինվորին արտերկրում բուժելու համար, ինչքանո՞վ է սա բարոյական»,-հռետորական հարց հնչեցրեց Սերգեյ Բագրատյանը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ օպտիմալացումներն ինքնանպատակ չեն լինում, զուտ փող խնայելու սկզբունքը ըստ նախարարի՝ սխալ մոտեցում է, պետք է նայես, թե ամեն մեքենա ինչ ավելացրած արժեք է ստեղծում: Ինչ վերաբերում է բենզինով, թե գազով քշել, Արամյանն ասաց, որ վերլուծություն կանեն, որովհետեւ գազով մեքենան վարելու դեպքում մեքենաների շահագործման ժամանակահատվածը կարող է փոխվել: Պետք է հաշվարկ անեն ու հասկանան: Բագրատյանն ասաց, որ վարչապետն ասում է՝ սեղմած գազով մեքենան վարելը արդյունավետ է եւ անվտանգ եւ կոչ է անում մարդկանց գազով մեքենա վարել ու եթե կառավարությունը չի անցնում սեղմած գազի՝ նման խորհուրդ տալու իրավունք չունի: Բագրատյանի հաշվարկներով, տասնյակ միլիոններ կխնայեն, եթե բենզինի փոխարեն ծառայողական մեքենաները վարեն գազով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ բարձրաձայնեց դժգոհությունը ընդդիմության նկատմամբ կառավարության դրսևորած վերաբերմունքից: Դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, Պետրոսյանը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ պետաիրավական հանձնաժողովի նիստում «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարությունը մերժել էր «Ծառուկյան» խմբակցության առաջարկները՝ նշելով, որ 10-օրյա ժամկետում քննարկումներ կկազմակերպվեն այդ հարցի շուրջ: «Մենք կտրե՞նք մեր հույսը նրանից, որ կառավարությունը պետք է հարգանքով վերաբերի ընդդիմության ներկայացրած նախագծերին: Սա ի՞նչ է նշանակում, թե՞ կառավարությանը չի հետաքրքրում այդ խնդիրը, դրա համար կարելի է խոստանալ և մոռանալ: Խնդրում և անկնալում եմ, որ հուզական չեզոքություն ապահովող պատասխան տաք, այլապես իմ արձագաքն էլ կլինի այդպիսին», - նշեց Պետրոսյանը: Հարցին պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ ինքը չի հիշում, թե նման խոստում է եղել: «Կառավարությունը համապատասխան նիստով հավանության է արժանացնելու այս օրեսնգրում փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը, և ձեր նշված խնդրի լուծումը ևս ներառված է նախագծում: Այն շատ ավելի համապարփակ ու լիարժեք լուծում է առաջարկում», - նշեց նախարարը: Ծառուկյան խմբակցության պատգամավորները նաեւ կազմակերպված գրոհեցին Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի դեմ։ Խնդրո առարկան բարձրագույն կրթության մասին օրենքն է։ Հիշեցնենք, որ այս խմբակցության երկու պատգամավորներ՝ Բոստանջյյանն ու Միքայել Մելքումյանը բուհերի դասախոսներ են եւ օրենքն ուղիղ առնչվում է նաեւ իրենց։ Անի Սահակյան

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am