Անհետ կորած ու մահացած հայտնաբերված երիտասարդի քույրը՝ նրա սիրո նամակի ու մահվան հանելուկի մասին

Հունվարի 30-ից անհետ կորած եւ փետրվարի 23-ին Կիեւյան կամրջի տակ հայտնաբերված26-ամյա Վարդան Մնացականյանիհարազատների համար երիտասարդի մահվան հանգամանքները մնում են հանելուկ: Նրա քույրը՝ Մերի Մնացականյանը, որին վերջին անգամ անհետ կորչելուց առաջ զանգահարել էր Վարդանը, Aravot.am-ին պատմեց, որ այդ օրը եղբայրը սովորականի նման աշխատանքի է գնացել, երեկոյան աշխատանքի ավարտից հետո զանգել իրեն, ասել, որ էլ իմ ձայնը չեք լսելու: Մերիի խոսքով դրանով ավարտվել է զրույցը, ինքը չի հասցրել հարցեր տալ, բայց մտածել է՝ եղբայրը կատակ է անում: Հարցին, թե ով էր Աննան, որին վերջին անգամ Վարդան Մնացականյանը նամակ էր ուղարկել, կայքի զրուցակիցը պատասխանեց, որ չեն ճանաչում. «Աղջկա համար ինքը երբեք կյանքին վերջ չէր տա, կարդացել ենք այդ նամակը, զարմացած ենք մնացել, թե ով է հրապարակել, ինչի համար, ոչինչ չենք կարող ասել: Մենք այդ աղջկան չենք ճանաչում, չենք էլ ուզում խորանալ այդ մասով, որովհետեւ Վարդանի կյանքում որեւէ կոնկրետ աղջիկ լուրջ նպատակներով չի եղել, ինքը կարող էր օրը մեկի հետ շփվել»: Վարդան Մնացականյանի հարազատները խոսել են նաեւ նրա գործընկերների հետ, ըստ Մերի Մնացականյանի, այնտեղ եւս բոլորը զարմացել են Վարդանի անհետ կորչելու ու դրան հաջորդած դեպքից. «Ինքը շատ սիրված ու հարգված է եղել իր աշխատավայրում, չենք կարող որեւէ մեկին մեղադրել, Վարդանը երբեք իր աշխատանքի հարցերի մասին ընտանիքում չի խոսել…թյուր կարծիք է ստեղծվել, թե Վարդանը թույլ տղա է, գնաց ինքնասպանություն գործեց, չկա նման բան: Ես բացառում եմ ինքնասպանությունը, ինքը թույլ տղա չէր, որ իրեն կորցներ, թքած ուներ այն մարդկանց վրա, որոնք կարող էին իրենց կյանքի վրա ձեռք բարձրացնել»: Վարդան Մնացականյանի հարազատները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ 23 օր կորած Վարդանի մահը վրա էր հասել նրա դիակը գտնելուց չորս օր առաջ. «Նա տնից դուրս է եկել հունվարի 30-ին, նրա դիակը գտել են փետրվարի 23-ին: Ինչ եք կարծում, եթե ինքնասպան եղած լիներ, 23-րդ օրը, նոր պետք է ջրի երե՟ս դուրս գար, չէր կարող մարդ 23 օր կորել ու ասեին՝ չորս օրվա մահ է եղել իր մոտ, բա այն քանի օրը որտեղ էր»: Մանրամասները՝ Aravot.am-ում։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am