Անխուսափելի հերթեր պոլիկլինիկաներում. կշահի նաև նախարարի բիզնեսը

Հայաստանում պաշտոնապես գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը մարտի 1-ից հետո դեղատներում կվաճառվեն բացառապես դեղատոմսի առկայության պահանջով: Այսինքն՝ դեղերի կեսից ավելին կդառանան, այսպես կոչված, հսկողությամբ վաճառվող ապրանքներ, իսկ մնացածի համար ազատ վաճառքը շարունակվելու է: Դեղատոմսերով վաճառվելու են 10 կատեգորիայի դեղեր, որոնք, ըստ առողջապահության նախարարության, առողջության վրա բացասական հետևանքներ կունենան, եթե օգտագործվեն առանց բժշկի հսկողության ու խորհրդի, ինչպես նաև այն դեղերը, որոնք հոգեմետ նյութեր են պարունակում բաղադրությունում կամ որոնց օգտագործելն առանց բժշկի հսկողության վտանգավոր է:  Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերին, ապա ցանկը հասանելի է առողջապահության նախարարության կայքում: Մարտի 1-ից սպասվող նոր ռեժիմը որոշակի խուճապ է առաջացրել քաղաքացիների շրջանում: Դեղատներում հաստատում են, որ շատերն այս օրերին մեծ քանակությամբ դեղեր են ձեռք բերում: Ընդ որում, մարդիկ երբեմն չեն էլ խորանում՝ տվյալ դեղորայքը մարտի 1-ից հետո խստացված վաճառքի ցանկո՞ւմ է, թե՞ ոչ: «Կարծում եմ՝ մարդկանց բոլոր մտավախությունները կարող են անցնել, եթե ուշադիր կարդան օրենքի նախագիծը, դեղորայքի ցուցակը, որն այս օրենքի կարգավորման ներքո է»,- նախօրեին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ անդրադառնալով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի շուրջ հնչած մտահոգություններին ու աղմուկին: Նախարարի խոսքով՝ նման կարգավորումներ կան քաղաքակիրթ շատ երկրներում՝ եթե մարդ քրոնիկ հիվանդություն ունի, ապա նա, ըստ օրենքի փոփոխության, 6 ամսվա դեղատոմս է ստանում իր բժշկից՝ 6 ամսվա դեղաչափով: Եվ տվյալ հիվանդն ամեն անգամ պոլիկլինիկա գնալու անհրաժեշտություն չի ունենա: «Քրոնիկ հիվանդները տարեկան երկու անգամ բժշկի կգնան, ինչը և անհրաժեշտ է նման հիվանդներին։ Ինչպես նաև բոլոր այն մարդիկ, որոնք ուժեղ դեղեր են օգտագործում, պետք է տարեկան երկու անգամ այցելեն բժշկի և ստուգեն արյունը, քանի որ այդ դեղերը կարող են ազդել արյան ֆորմուլայի վրա»,– ասել է Ալթունյանը: Հարցին, թե արդյոք նոր կարգավորումը չի դառնա կոռուպցիայի նոր օղակ, և փողի դիմաց պոլիկլինիկայի բժիշկները դուրս չեն գրի ցանկացած դեղատոմս, Լևոն Ալթունյանը պատասխանել է. «Ես վերջերս շատ բան եմ լսում բժիշկների մասին, բայց շարունակում եմ իրենց խորը հարգանքով վերաբերվել: Ես համոզված եմ, որ չէ, փողի դիմաց անհարկի դեղատոմս նրանք չեն գրի»: Կան կարծիքներ, որ դեղորայքը դեղատոմսերով վաճռելու օրենսդրական կարգավորման իրական նպատակը բժիշկների գործն ու եկամուտը ավելացել են: Ինքը՝ նախարար Ալթունյանը, այստեղ ունի անձնական շահագրգռություն, քանի որ համարվում է մասնավոր հիվանդանոցի սեփականատեր: Նրան պատկանող Վարդանանց բուժկենտրոնը նաև պոլիկլինիկայի ծառայություն է մատուցում: Իսկ մարտի 1-ից հետո հատկապես պոլիկլինիկայի բժիշկները ակամայից դառնալու են պահանջված, որովհետև օրինական անվճար դեղատոմս գրելու իրավասություն պոլիկլինիկական ծառայություններին է վերապահված: Հիվանդանոցի բժիշկը նման բան անելու համար, պիտի ստացիոնար բուժծառայություն իրականացնի կամ էլ հիվանդի համար վճարովի կոնսուլտացիա ձևակերպի, որ կարողանա նման դեղատոմս գրել: Օրինակ՝ 3000 դրամի դեղորայք գնելու դեղատոմս դուրս գրելու համար քաղաքացին ստիպված է  լինելու 10 հազար դրամ կոնսուլտացիայի վճար տալ հիվանդանոցի բժշկին, որը հավելյալ բեռ է մարդու վրա: Կամ էլ ստիպված է լինելու գնալ պոլիկլինիկա, որտեղ հերթական անխուսափելի են դառնալու: Իսկ նման իրավաիճակում բժշկին «շնորհակալություն» հայտնելու հավանականությունը ևս մեծ է: Ի դեպ, դեղատոմսի վրա բժիշկը նաև պետք է ստորագրի ու դրա համար պատասխանատվություն կրի:    Հայկ  Դավթյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am