Լևոն Մկրտչյանը զեկուցել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակն է ապագային միտված կրթական համակարգի ձևավորումը:

Անդրադառնալով գերազանցության կենտրոններին զուգահեռ իրականացվող նորարարական կրթական ծրագրերին՝ այդ թվում Արարատյան բակալավրիատի ծրագրին՝ Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն արդեն ստացել է միջազգային ճանաչում։ Նախարարի հավաստմամբ՝ Միացյալ Թագավորության ճանաչման ազգային գործակալության զեկույցը հաստատել է Արարատյան բակալավրիատը՝ որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին համազոր ծրագիր, և այն ներառել Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ Նախագահի հանձնարարությամբ գերազանցության կենտրոնների համակարգը ներդրվում է նաև հանրապետության ավագ դպրոցներում. մարզերի և Արցախի ավելի քան 20 դպրոց ներառվել է Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում, իրականացվել է հիշյալ ծրագրով ուսուցիչների վերապատրաստում: Միաժամանակ, մշակվել է նաև «Ուսուցիչ» ծրագրի մաս կազմող ատեստավորման բաղադրիչը, որի նպատակն է բացահայտել որակյալ ուսուցիչներին, բարելավել տարակարգերի շնորհման համակարգը և ապահովել նոր որակյալ կադրերի մուտքը դպրոց: Կրթության ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցության զարգացման նպատակով Նախագահի մեկ այլ հանձնարարականի կատարման վերաբերյալ ԿԳ նախարարը զեկուցել է այս ուղղությամբ նոր ծրագրերի ներդրման մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ ընդլայնվել է «Թումո» կենտրոնի ցանցը՝ Երևանից բացի, այն մասնաճյուղեր ունի նաև Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում և հնարավորություն է տալիս տարեկան 14 հազար երեխայի մշտական և անվճար հիմունքներով հմտություններ զարգացնել արվեստի և ՏՏ ուսումնական ծրագրերով: Մեկ այլ նախագծով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ ներդրվել է Ռոբոտաշինության զարգացման ծրագիրը. 2018 թվականի հունվարի դրությամբ գործում է 225 խմբակ, որոնցում ընդգրկված է շուրջ 5.000 երեխա: «Ավանգարդ Քլաբ» կազմակերպության հետ համագործակցությամբ սկսվել է Թվային պլանետարիումի գործարկումը, որի շրջանակներում նախատեսվում է տարեկան սպասարկել մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչև 120.000 աշակերտի՝ նպատակ ունենալով աշակերտների շրջանում խրախուսել բնագիտական առարկաների ուսուցումը, նպաստել նաև աստղագիտության ավանդական դպրոցի պահպանմանն ու զարգացմանը: Ըստ նախարարի՝ դպրոցներում ներդրվել են ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրեր, որոնցով վերապատրաստվել է 1260 դպրոցի ավելի քան 1400 ուսուցիչ, փորձնական ծրագրերում ընդգրկված է շուրջ 65 000 աշակերտ:
Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության որակի բարելավման նպատակով օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախարարի զեկուցմամբ՝ Հանրապետության Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում գտնվող՝ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է չինական կողմից կատարված 83,4 մլն յուան (շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար) ներդրումների շնորհիվ դպրոցը շահագործման հանձնել սահմանված ժամկետում՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին: Հաշվետու տարում, ըստ նախարարի, մշակվել է հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հետ համատեղ իրականացվում են ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Հանրապետության 6 համայնքում Միացյալ Թագավորության կառավարության հովանավորությամբ ստեղծվել են անգլերենի ուսուցման ակումբներ, որոնցում ընդգրկված է շուրջ 400 սովորող, վերապատրաստվել է շուրջ 200 ուսուցիչ: Հանրապետության 10 դպրոցում իրականացվում է ֆրանսերենով խորացված ուսուցում: Կրթության միջազգայնացման շրջանակում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Գերմանիայի կրթության և մշակույթի դաշնային խորհրդի որոշմամբ 2018թ.-ից միջնակարգ կրթության ատեստատը հիմք կհանդիսանա Գերմանիայի բուհերում կրթությունը շարունակելու համար: ԿԳ նախարարը զեկուցել է նաև սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ 2017թ. սահմանամերձ և սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքի 49 դպրոցի 1-12-րդ դասարանի բոլոր աշակերտներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվել են անվճար դասագրքեր: Սահմանամերձ համայնքների 1046 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 30-60 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 154 մլն դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների 2667 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 655 մլն դրամ: «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի ընդլայնման արդյունքում 2017թ. ազգային ծրագրին միացել է Տավուշի մարզը, 2018թ. ծրագիրը կներդրվի նաև Շիրակի մարզում: Ներկայումս հանրապետության մարզերի տարրական դասարանների շուրջ 90.000 աշակերտ անվճար սնունդ է ստանում պետական բյուջեի և Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով: Ընդգծելով, որ հանրակրթության զարգացման գերակա ուղղություններից է անցումը համընդհանուր ներառականության, որի նպատակն է հանրակրթական դպրոցներում ստեղծել որակյալ կրթության հնարավորություններ բոլոր երեխաների համար, նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ համընդհանուր ներառական կրթության են անցել Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերը, այս տարի ծրագիրը կներդրվի Արմավիրի մարզում: Լևոն Մկրտչյանը զեկուցել է նաև դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականի շրջանակում կատարված աշխատանքների մասին, նշելով, որ մարզերի շուրջ 25 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրվել է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող, աշխատաշուկայում պահանջարկ և կարևորություն ունեցող ոլորտների գծով շուրջ 40 մասնագիտություն: Բացի այդ, կրթական համակարգ է ներմուծվել Գերմանիայի երկակի ուսուցման կրթության փորձը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ձևավորված բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների մասնագիտական խումբն ավարտել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Օրինագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում: 2018 թվականին իրականացվելիք ծրագրերի շարքում ԿԳ նախարարը նշել է բուհերի պետական ֆինանսավորման մեխանիզմների և ուսանողական կրթաթոշակների ու նպաստների տրամադրման սկզբունքների վերանայման, բնագիտական և ինժեներական ոլորտում բուհ-գիտահետազոտական ինստիտուտ-գործատու գիտակրթական կլաստերների և ցանցային համալսարանների ձևավորման, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրման, բուհերի դասակարգման, հաշվետվողականության բարձրացման և մի շարք այլ ուղղություններով նախատեսվող աշխատանքները:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am