Ամուսնուցս վախենալով՝ տարել, աղբամանն եմ գցել. նորածնին աղբանոցը նետած մոր արդարացումը.ՀԺ

Հայկական ժամանակը գրում է. Արմավիրի քաղաքային աղբանոցում հոշոտված հայտնաբերված նորածնի մայրը պատմել է, թե ինչու եւ ինչպես է տղա երեխային նետել աղբանոցը: Երեխան անցանկալի պտուղ է եղել ոչ միայն իր, այլ նաեւ՝ ամուսնու համար: 37-ամյա մոր՝ Պայծառի պատմելով, երեխան մահացած է ծնվել, իսկ երեխային աղբանոցն է նետել, քանի որ վախեցել է ամուսնուց. «Ամուսնուցս վախենալով՝ տարել, աղբամանն եմ գցել»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է մայրը, ավելացնելով. «Էդ հղիությունը պատահական էր եղել, ոչ ես էի ուզում, ոչ էլ ամուսինս»: 37-ամյա կինը ծննդաբերել է տան լոգարանում՝ միայնակ: Ասում է, երբեք տանը չէր ծննդաբերել, այս անգամ՝ ստացվեց: Նրա պատմելով՝ ուրիշ լուծում չի գտել, քան նորածնին աղբամանը գցելը. «Ամուսինս չգիտեր, որ ես հղի էի, ես որ չաղ էի, շորեր էի հագնում, փորս չէր երեւում»,- պատմել է կինը, բացատրելով, թե ինչպես է կարողացել 9 ամիս շարունակ հղիությունը աննկատ պահել ամուսնուց: Լոգարանը, որտեղ ծննդաբերել է Լոգարանը, որտեղ ծննդաբերել է 7 երեխա լույս աշխարհ բերած մոր երեխաներից երկուսը մահացել են տարիներ առաջ՝ իրար հետեւից, այս փոքրիկը, փաստորեն, եւս մահացավ, մյուս երեխաներն առողջական խնդիրներ ունեն ու գտնվում են հատուկ հաստատություններում: Պայծառի մոտ միայն 1.8 տարեկան տղան է: Առավել մանրամասն  armtimes.com 

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am