Ազգայնացնել «Զվարթնոց» օդանավակայանը ․ Թարխանյանի կոչը

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը Հայաստանի երիտասարդներին կոչ է անում  դուրս գալ բողոքի ակցիայի եւ կանխել «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ապամոնտաժումը։ Նրա հայտարարության մեջ ասված է․ «Սիրելի երիտասարդներ, Հայաստանի պետականության վերականգնման պահից անցել է գրեթե 100 տարի։ Այս ժամանակահատվածում մեր պապերն ու հայրերը կարողացան բզկտված եւ թալանված երկրից ստեղծել զարգացած եւ ապագային միտված պետություն։ Նրանք կառուցեցին քաղաքներ եւ ճանապարհներ, գործարաններ եւ աստղադիտարաններ, կայարաններ եւ օդանավակայաններ Միջազգային հանրության կողմից ճանաչված անզուգական շենքերը եւ շինությունները դարձել են մեր ազգի հպարտությունը եւ համարվում են 20-րդ դարի համաշխարհային ժառանգության  հուշարձաններ, եւ դրանց շարքում առաջին հերթին «Զվարթնոց» օդանավակայանն է։ «Զվարթնոց» օդանավակայանը դա ժամանակակից եւ յուրահատուկ շինություն է, որը բոլորի կողմից ընկալվում էր, որպես ապագայի կոսմոպորտ, եւ որը կապում էր Հայաստանը ողջ աշխարհի հետ, իսկ 1988 թ երկրաշարժից հետո հազարավոր կյանքերի փրկության երաշխավորը դարձավ։ 2001 թ  Հայաստանի ղեկավարության հովանավորությամբ կոնցեսիայի պայմանագիր ստորագրվեց եւ օդանավակայանի շենքը փոխանցվեց Էդուարդո Էրնեկյանի տնօրինմանը, նրա արդիականացման եւ 30 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելու, իսկ 2030 թ նորացված օդանավակայանը հայկական պետությանը վերադարձնելու պայմանով։ Փոխարենը՝  արդեն 10 տարի է Էրնեկյանի թիմակիցները պայքար են մղում պետական սեփականություն հանդիսացող «Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդելու համար։ Անձնական արժանապատվությունից զուրկ, անկուշտ եւ կոռումպացված պաշտոնյաները ցանկանում են ավարտել, 2001 թ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ սկսված, օդանավակայանի անհատույց սեփականաշնորհումը, թաքնվելով Էդուարդո Էրնեկյանի հետ կոնցեսիայի խայտառակ պայմանագրի  հետեւում։ Շնորհիվ Հայաստանի եւ միջազգային ճարտարապետական հանրության ջանքերի մինչ այսօր հաջողվում էր պաշտպանել «Զվարթնոցը» կոռումպացված պաշտոնյաների ոտնձգություններից։ Կառավարությունները, որոնք նախաձեռնել են օդանավակայանի քանդումը, տապալվել են, դուրս են մղվել պատմական ասպարեզից, իսկ մեր «Զվարթնոց» օդանավակայանը, որպես մի դիրքապահ զինվոր, շարունակում է պաշտպանել մեր Հայրենիքի օդային սահմանը։ Այսօր կարող ենք համոզված կերպով պնդել․ «Եթե ձեզ հարկավոր չէ «Զվարթնոց» օդանավակայանը, եթե այն ձեզ խանգարում է, ապա մեզ՝ Հայաստանի երիտասարդներիս եւ բոլոր քաղաքացիներին, այն հարկավոր է։ Մենք գիտենք ինչպես այն արդիականացնել եւ ինչ անել նրա հետ»։ Այսպիսով մենք պահանջում ենք ազգայնացնել օդանավակայանի, չեղարկել  կոնցեսիոն պայմանագիրը եւ վերադարձնել մեր օդային սահմանը։ Կոչ եմ անում միանալ մեր պահանջներին եւ մասնակցել բողոքի ակցիային, որը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 10․00-ին Հանրապետության Հրապարակում, կառավարության շենքի դիմաց»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am