Սիրիայում բախումները շարունակվում են. շուրջ 1000 մարդ անհապաղ օգնության կարիք ունի

Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված երկու հիմնական ուղղություններով: Թուրքիան շարունակում է ռազմական գործողությունները Աֆրինի շրջանում, իսկ արևելյան Ղութայում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի, դաշնակիցների և ընդդիմադիր զինյալների միջև: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Իրավիճակը Սիրիայի որոշ հատվածներում շարունակում է մնալ լարված՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի, որով պահանջվում է զինադադար հաստատել:
Աֆրինի ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնող Թուրքիան հայտարարում է, որ դրանք կշարունակվեն: «Որոշ մարդիկ խառնում են Աֆրինում մեր կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը արևելյան Ղութայի գործողությունների հետ: Ակնհայտ է, որ Անվտանգության խորհրդի բանաձևը վերաբերվում է միայն արևելյան Ղութային, քանի որ զտման գործողությունը, որ մենք իրականացնում ենք խաղաղ բնակչությանը փրկելու համար, ուղղված է ընդդեմ ահաբեկիչների»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Միևնույն ժամանակ Թուրքիայի վարչապետը քննադատել է Ասադի կառավարությանը Ղութայի գործողությունների համար: «ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից անմիջապես հետո Ասադի վարչակարգը հարձակվեց արևելյան Ղութայի ուղղությամբ: Կան նաև լուրջ մեղադրանքներ քիմիական զենքի կիրառման մասին: Մենք մտահոգված ենք, որ արևելյան Ղութայի զանգվածային սպանությունները ավելի կշատանան»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Իսկ այդ ընթացքում արևելյան Ղութայում շարունակվում են ընթանալ կատաղի ռազմական գործողություններ: ՄԱԿ-ը հայտնում է, որ դրանց պատճառով անհնարին է եղել մարդասիրական որևէ օգնություն հասցնել տուժածներին: Ռուսաստանը հայտարարել է 5 ժամանոց միակողմանի զինադադար՝ տեղում մարդասիրական միջոցառումներ իրականացնելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով շուրջ 1000 մարդ անհապաղ դուրս բերման կարիք ունի ռազմական գործողությունների գոտուց: Զոհերի քանակը շարունակում է աճել: ՄԱԿ-ը պնդում է 30 օրյա զինադադարի պահպանման անհրաժեշտության մասին:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am