Վրաստանի նախագահը մերժել է ադրբեջանցիների խնդրանքը

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 26-ին, Մառնեուլ քաղաքում Վրաստանի նախագահ Մարգելաշվիլին ադրբեջանցիների հետ հանդիպում էր ունեցել «Ազատությունից մինչև անկախություն՝ հանրապետության 100 տարի» համընդհանուր վրացական քարոզչական գործընթացի շրջանակներում: Հանդիպման ընթացքում նա մերժել էր կատարել ներկա անդրբեջանցիներից մեկի խնդրանքը, այն է՝ մեկ րոպե լռությամբ հարգել, այսպես կոչված, Խոջալուում տեղի ունեցած դեպքերի զոհերին: Մարգելաշվիլին ասել էր, թե անձամբ է հետևում հայ–ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակին և, որ Վրաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման կողմակից է: Թե որն էր պատճառը նման հայտարարության, «Փաստ»-ը հարցրեց վրացագետ Ջոնի Մելիքյանից:

– Նման հայտարարությունը չի՞ կարող առաջացնել տեղի ադրբեջանցիների զայրույթը, և Վրաստանի նախագահի խոսքը հայերին դուր գալու նպատակ կարո՞ղ էր ունենալ: – Այդ ադրբեջանցու արածը սադրանք էր: Վրաստանի նախագահը տարբեր համայնքներում հանդիպումներ է ունենում, կարծում եմ` այդպիսի հանդիպում կլինի նաև Ախալքալաքում: Հանդիպմանը ադրբեջանցի մի երիտասարդ սադրանք է անում՝ հիշեցնելով, որ այդ օրն Ադրբեջանում հիշում էին այսպես կոչված Խոջալուի զոհերին: Սակայն նա ստանում է ադեկվատ պատասխան, որը ոչ թե պրոհայկական է, այլ՝ պրովրացական, քանի որ ցույց է տալիս, որ Վրաստանը շահագրգռված է հայ–ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ լուծմամբ, և իրենք աջակցելու են այս գործընթացին: Բացի դրանից, եթե նույնիսկ ինչ–որ մի հայտարարություն լինի Ախալքալաքում, նա նույն կերպ բալանսավորված պատասխան պիտի տա: Դրանում մի քանի մեսիջներ կան: Մի կողմից այն ուղղված է Բաքվին, որպեսզի իրենք չփորձեն խառնվել և Վրաստանի տարածքում Հայաստանի հետ հարցեր լուծեն, որպեսզի այդ կոնֆլիկտը իրենց տարածք չմտնի: Պետք է հասկանալ, որ Վրաստանի նախագահն այսօրվա դրությամբ արտաքին քաղաքականության ոլորտում չկա, որոշողը նա չէ, նա ներկայացուցչական պաշտոնում է: Զուտ իր մասով փորձել է, ազգային շահերից ելնելով, այդ հայտարարությունն անել: Բացի այդ, ինչ-որ չափով կա նաև նախընտրական հռետորականությունը: Ցույց է տալիս, թե կողմնակից են կոնֆլիկտի խաղաղ լուծմանը և թույլ չեն տա, որ որևէ մի երկիր իրենց ներքին քաղաքականությունն ու իրավիճակն օգտագործի իր շահերին: Ստացվում է նաև, որ ինչ-որ չափով փորձեց Վրաստանի մեր համայնքի ներկայացուցիչների սիրտը շահել: Կարծում եմ, որ նույն բանը կլինի Ախալքալաքում: Կարող է այնտեղ հայտարարություն անել և ասել, որ Ադրբեջանը ստրատեգիական գործընկեր է: Այդպիսի հայտարարություններից մենք չպետք է զարմանանք, նա փաստերով է խոսում, ասում է այն, ինչ կա այսօրվա իրավիճակում և Վրաստանի արտաքին քաղաքականության ոլորտում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am