Գալուստ Սահակյանն ասում է. «Մտածում եմ ես էլ դեղեր պահեստավորեմ» (video)
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի: Լրագրողները հետաքրքրվեցին Գալուստ Սահակյանից, թե որքանո՞վ է ճիշտ հապճեպ նման օրինագիծ ընդունել՝ հաշվի առնելով, որ հասարակությունը սկսել է դեղեր պահեստավորել. «Առողջապահության համար սա կարևորագույն պայման է, բայց այսօր Հայաստանում դա հնարավոր չէ մինչև վերջ տանել: Դեղերը հնարավոր է դեղատոմսով դարձնել այնտեղ, ուր պետությունը կարողանում է ամբողջությամբ ապահովել ազգաբնակչության առողջապահական հարցերը»: hayeli.am-ի լրագրողի այն հարցին, արդյոք ավելի լավ չէ՞ ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ հաճախ բժիշկների նշանակումներն ավելի վտանգավոր են, ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Նայած ինչն ես բուժում, ինչ հիվանդություն ունես։ Կան մարդիկ, որոնք կարողանում են ինչ-որ դեղեր գտնել, բայց այդպես հնարավոր չէ հասարակությանը մշտապես պահել» : Առավել մանրամասն՝ տեսանյութում.
