Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ նոր սերիալ․«Երանի, ախ երանի»

«էլի քննադատեք, էլի ջարդեք, հետո՞: Մեր երկրում ուրիշ խնդիր չկա՞, մի քանի պայքարող ուժե՞րն են մեղավոր այս վիճակի համար: Նվիրյալներն են նստած այս դահլիճում»,-ասում է Արթուր Բաղդասարյանն ու խոստանում․ «Մենք, այո՛, լինելու ենք յուրօրինակ խոսափող հասարակության և որոշում կայացնողների միջև, ազնվորեն բարձրացնելու ենք հասարակության մտահոգությունները: Մեր կուսակցությունը երբեք չի տառապել տենդային հիվանդությամբ՝ ամեն ինչը լուսավոր կամ մուգ ակնոցներով տեսնելու: Այսօր մեր երկրում ստեղծված այս տխուր մթնոլորտի պարագայում, երբ քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենում, ցանկացած պարագայում առաջընթացի միակ զենքը պայքարն է, հուսատված մարդը որևէ բա անել ի զորու չէ, պետք է համախմբվենք: Մենք պայքարելու ենք, որ ՕԵԿ-ի այսօրվա վերածնունդը մեզ տանի վճռականության, պայքարի ճանապարհով, որ կարողանանք փուլ առ փուլ գնալ մեր ծրագրերի իրականացման ճանապարհով գնալ: Գնահատելով բացթողնումերը, սխալները` գնալու ենք առաջ, որի հիմքում մեր հայրենիքն է»։ Մեր երկրում, իհարկե, շատուշատ խնդիրներ կան եւ այդ խնդիրների իրական մեղավորն էլ, անշուշտ, իշխանություններն են։ Բայց չընդունել ընդդիմության եւ հատկապես, սեփական մեղքը նման իշխանություն ունենալու հարցում, առնվազն անմեղսունակություն է։ Հայաստանի ընդդիմադիր դաշտից մի քանի անգամ տարած-հետ բերած Արթուր Բաղդասարյանը եթե ոչինչ չաներ, բացի 2008 թվականի ընտրություններից հետո ընդդիմությանը դավաճանությունն էր, էլի կմնար պատմության մեջ որպես Հայաստանի նորագույն պատմության քաղաքականության թիվ մեկ դավաճանը; Սակայն, միով բանիվ, ինչպես կարո՞ղ է Արթուր Բաղդասարյանը հանդես գալ ընդդիմության, եւ մանավանդ հալածյալ ուժի կերպարից, երբ նրան անգամ ընդդիմադիր կարգավիճակում էլ տրել է ամեն ինչ։ Արթուր Բաղդասարյանն իր ուժով հանդերձ մշտապես է գտնվել Սերժ Սարգսյանի բարյացկամության ներքո, նրան թույլ են տվել հեռուստաալիք ունենալ, զարգացնել բիզնեսները, մինչեւ անգամ հարկային համաներում հայտարարել Բաղդասարյանին պատկանող ընկերություններում։ Քաղաքական այս գործիչին մնում էր ընդամենը ձայն հավաքել ու անցնել խորհրդարան, ինչը սակայն չհաջողվեց։ Վերադառնալով ՕԵԿ-ի ու նրա ղեկավարի վերադարձին, ինչո՞ւ կամ ինչ նպատակով է մորեմերկ վարկաբեկված այս կառույցը նման ռիսկի դիմում ու վերադառնում քաղաքկան արենա։ Կարծում ենք շատ պարզ։ Քաղաքական ներկապնակը ու դաշտում խաղացող կուսակցություններն են հավանաբար հուսադրել Արթուր Բաղդասարյանին, որ ամեն ինչ դեռ կորած չէ ու տարիներ հետո, մինչեւ նոր ընտրությունները շատերը նրանց երանի են տալու։ Այնպես որ, մոտ ապագայում հնարավոր է «Երանի, ախ․ երանի» վերնագրով քաղաքական սերիալ բարձրանա էկրաններին։ Եւ նույն սերիալի տրամաբանությամբ էլ հրապարակ է նետվում Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կուսակցությունը ռեսթարտ անում՝ նախագահ դնելով Արմեն Մարտիրոսյանին: Անի սահակյան

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am