Թերությունները Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ կապելն արդար չէ.Ալիկ Սարգսյան
«Ինչո՞ւ չպետք է Գագիկ Հարությունյանը հույս ներշնչի: Մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ:Դատական համակարգում խնդիրներ, թերություններ շատ կան, բայց դրանք Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ կապելն արդար չէ:Նրանք երկուսն էլ պատվով են աշխատել ու որևիցե բիծ, զգալի թերություն այս տարիների ընթացքում թույլ չեն տվել: Մեկ կամ երկու հոգի չեն կարող փոխել ամբողջ համակարգը: Այս համակարգը, այսպես թե այնպես, գործում է, նա ընդհանուր մի մարմին է, մի մեծ օրգանիզմ, և մի օրգանի լավ կամ վատ աշխատելն ամբողջ օրգանիզմը փոխել չի կարող»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ .«Ուզում եք, որ ես հույս հայտնեմ, որ այս նույն խորհրդի ստեղծմամբ դատական համակարգը 100 %-ով, վաղը լույսը կբացվի, և կփոխվի՞: Դուք ուզո՞ւմ եք՝ ես այդպիսի միտք արտահայտեմ: Չեմ արտահայտի: Դա իմ լիազորությունից վեր է: Դեռ երկար ժամանակ դատական համակարգը կշարունակի լինել այնպիսին, ինչպիսին կա, բայց դրա համար համակարգային փոփոխություններ են պետք, ինչն էլ այս մարդիկ մեզ խոստանում են»,- հավելեց Ա.Սարգսյանը։
