Քրեական հեղինակությունների դեմ մահափորձի կծիկը բացվո՞ւմ է. աղմկահարույց դեպքն ինչպես որ եղել է/տեսաշար,տեսանյութ/

Դեռևս անցած տարվա հունիսի 2-ին էր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել, որ հայաստանյան քրեական աշխարհը փոթորկվել է: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) կասկածներ է ունեցել իր դեմ ծրագրվող սպանության մասին և իրավապահների օգնությամբ վնասազերծել հանցավոր խմբին, տարակարծություններ եղան, թե այդ զարգացումները կապված են Դոն Պիպոյի արտասահմանյան գործունեության հետ: Մինչդեռ, հայտնել էինք, որ սպանության նախապատրաստությունը խորը արմատներ ունի. մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի, եւ Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի նկատմամբ: Իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Կանևսկոյի անունը: Նախ հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մա­սին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը և ոմն Ղազախեցյան՝ որոշ ժամանակ խմբին օժանդակելու հա­մար կալանավորվել է նաև Զոհրաբ Ղումաշյանը: Թեև ավելի ուշ մամուլում հրապարակումներ եղան, թե Վստրեչի Ապերը թիրախավորված չի եղել, իսկ մահափորձի պատվիրատուներից մեկը Սոչիից Զորիկն է եղել, այդուհանդերձ, այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնեց, որ այս քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցա­գործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլև քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանը: Այդպիսով, կալանավորվածներին նոր մե­ղադրանք կառաջադրվի Վստրեչի Ապերի սպանությունը նախապատրաստելու համար (ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով): Հիշենք նաև, որ Այս տարվա մայիսի 24-ին, երբ ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարեւանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին և այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին: Ըստ ամենայնի, մահափորձնը գալիս է դեռ 2007 թվականից: Մասնավորապես, ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների, Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել են, որ պայթուցիկ է նետվում, և փորձել են ատրճանակով պաշտպանվել: Եվս մեկ անգամ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: Այս իրադարձությունը հանցավոր աշխարհում սրբապղծություն էր որակվել։ Բանն այն է, որ Արամ Վարdանյանի հոր հոգեհացի արարողությունն իրականացվել էր «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլլերների 7-8 հոգանոց խումբը: Երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ անցած տարի: Վերջում նկատենք, որ խմբի մասին ոչ թե իրավապահներն էին պարզել, այլ Դոն Պիպոյի «հետախույզները»: Նյութի աղբյուրը՝armlur.am

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am