ԱՄՆ-ից Թուրքիային «նախազգուշացում». «Ս-400-ները իրենց հետ պատժամիջոցներ կբերեն»

Թուրքական «Հաբերթյուրք» կայքի լրագրողը պնդում է, թե եվրոպացի մի շարք լրագրողների հետ դռնփակ հանդիպման ժամանակ մի ամերիկացի պաշտոնյա ասել է, որ Թուրքիան Ս-400-ների գնման պատճառով կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Կայքում նշվում է, որ դռնփակ հանդիպմանը նաև իրենց այդ լրագրողն է մասնակցել: Ըստ թուրքական կայքի՝ Վաշինգտոնն Անկարային «առաջարկում է» մտածել այլ լուծումների ուղղությամբ: Հանդիպումն անցկացրել են ԱՄՆ պետքարտուղարությունը և Պենտագոնը: Այսինքն՝ այս «ուղերձը» դիտարկվում է որպես ԱՄՆ պետական դիրքորոշման արտահայտում: Ըստ այս տեղեկության՝ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է նրանից, որ Թուրքիան Ս-400-ներ է գնելու, ու դա նաև վտանգ կլինի ՆԱՏՕ-ի համար: Եվ առաջարկել է, որ իրենք կարող ենք Թուրքիային այս հարցում օգնել: Այն, որ Վաշինգտոնի կողմից նման ուղերձներ կան, հաստատում է նաև փետրվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը: Թուրք գործիչը «կոչ է անում» իրենց հետ չխոսել սպառնալիքի լեզվով, ու նշում է, որ իրենք մինչև Ռուսաստանի հետ համաձայնության գնալը փորձել են այդ համակարգերը գնել ԱՄՆ-ից, Եվրոպայից, սակայն չի ստացվել: Ըստ Չավուշօղլուի՝ քանի որ Թուրքիան նման համակարգերի անհետաձգելի պահանջ ունի, ապա պետք է գնեն ռուսաստանյան համակարգերը: Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան 2017 թ. վերջին ստորագրել են Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիր: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի վաճառք: Այս համակարգերի համար Թուրքիան պետք է վճարի 2,5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով: Վարկի հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան: Ավելին՝ արդեն 2018 թ. «ՏԱՍՍ»-ի հրապարակած հոդվածում նշվում էր, թե կողմերը նախատեսում են նաև երկրորդ գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր ստորագրել՝ առաջին խմբաքանակը մատակարարելուց հետո: /razm.info  

դիտվել է 52 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am