Ումով են պատրաստվում փոխարինել Գասպարյանին
Մեր տեղեկություններով` քննարկվում է նաեւ ՀՀ Ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության հարցը: Այս պահին ամենահավանական թեկնածուն, որով պատրաստվում են փոխարինել Գասպարյանին, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն է: Ի դեպ, մեր տեղեկություններով նա հավակնություններ է ունեցել ղեկավարելու ՊԵԿ-ը, ինչ-որ պահի գրեթե կասկած չի հարուցել նրա թեկնածությունը, սական Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով հետ է կանգնել այդ որոշումից: Միհրան Պողոսյանի թեկնածությունը քննարկվեց նաեւ ԱԱԾ պետի պաշտոնում, հիմա էլ խոսակցություններ կան, թե նա կդառնա նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար՝ փոխարինելով ՊԵԿ նախագահ դարձած Հովհաննես Հովսեփյանին, բայց որոշ տեղեկություններով, Պողոսյանի ախորժակը մեծ է եւ նա համաձայն չէ դրան, թերեւս հասկանալի է, մի մարդու , որին այդքան արտոնություններ է տրված՝ կարմիր գծեր, երկաթի բիզնես, բանանի ներկրման մենաշնորհ, պարարտանյութի ներկրում, մանկական սնունդ եւ այլն, եւ այլն, ապա հասկանալի է, որ վերոնշյալ պաշտոնը Միհրան Պողոսյանի <<հագով>> չէ:
