Շարքային Սարգսյանի օրագիրն ու ծրագիրը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարքային կուսակցական է եւ պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին, խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2014 թվականին Սարգսյանի արած հայտարարությանը, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին: Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե իրենք հավակնություններով կամ ցանկություններով չեն առաջնորդվում եւ իշխանության պատասխանատվությունը ստանձնած կուսակցություն են, ու իրենք են որոշում, թե որ պաշտոնն ով պետք է զբաղեցնի: Որեւէ այլ իրավիճակում, անշուշտ, մեղմ ասած զավեշտալի կլիներ պատկերացնել որեւէ ՀՀԿ-ականի, որը կասեր, թե Սերժ Սարգսյանը շարքային կուսակցական է եւ պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշումներին՝ անկախ իր ցանկություններից: Բայց տվյալ պարագայում այդ հանգամանքը դարձել է Սերժ Սարգսյանի «դեմքը փրկելու» միակ տարբերակը, 2014-ին նրա արած հայտարարությունից հետո:

Բանն այն է, որ Սարգսյանի վարչապետության համար մնում է միակ «տրամաբանական» տարբերակը՝ ՀՀԿ պարտադրանք, անկախ իր կամքից, զուտ կուսակցական կարգապահության շրջանակում: Որովհետեւ «ազգովի խնդրանքի» տարբերակը շատ ավելի ծիծաղելի կստացվեր, իսկ Սերժ Սարգսյանի «կամքով» վարչապետությունը՝ շատ անհարմար: Միակ տարբերակը ՀՀԿ որոշումն է, պարտադրանքը, որին իբրեւ շարքային ենթարկվում է Սերժ Սարգսյանը: Իհարկե, երեւի թե դա կլինի առաջին ու վերջին դեպքը, երբ Սերժ Սարգսյանն է ենթարկվում ՀՀԿ-ին, ոչ թե հակառակը:

Եվ դա էլ, իհարկե, կլինի Սերժ Սարգսյանի կամքով, որտեղ էական նշանակություն կունենա թերեւս ոչ այնքան հանրության առաջ որեւէ տրամաբանական բացատրություն գտնելը, այլ նաեւ միջազգային հանրությանը ներկայացնելը, որ Սարգսյանը ոչ թե գնում է իշխանությունը պահելու, այսպես ասած, «խանական» տարբերակով, այլ ընդամենը դասական «քաղաքագիտական»՝ իշխող կուսակցությունն իր նախագահին թելադրում է վարչապետի պաշտոնի վերաբերյալ որոշում: Ինչ խոսք, հազիվ թե արտաքին ուժային կենտրոններում որեւէ մեկի համար այդ «քաղաքագիտությունը» լինի համոզիչ, բայց մյուս կողմից էլ այստեղ կա մի առանցքային խնդիր՝ այդ կենտրոնները կանգնած են Հայաստանում իշխանության պատասխանատվության ճգնաժամի առաջ: Այսինքն՝ չկա մարդ, որը հավակներ այդ պատասխանատվությունը ստանձնելուն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am