Ազգուտակով՝ միշտ ջրի երեսին

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ երաշխիք, որ ԲԴԽ-ն ազատ ու անաչառ կառույց կլինի՝ ապահովելով դատական համակարգի անկախությունը, երբ իր սահմանադրական որոշումները հավատ չեն ներշնչում, բացի այդ՝ խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ, ազգուտակն էլ բարձր պաշտոնների է տարբեր ոլորտներում։ Գ․ Հարությունյանը հարցին նախ հարցով պատասխանեց․ «Հայաստանում էդպիսի մարդ կա՞, որ մյուսի հետ ինչ-որ կապ չունենա», ապա ասաց․ «Իհարկե՝ չկա»։ Եվ հրաժարվելով այլ հարցերին պատասխանելուց, շրխկացրեց մեքենայի դուռը։ Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է, եղբորորդին՝ Հայկ Հարությունյանը, վարչապետի փեսան է և էներգետիկայի փոխնախարարը: Քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է: Դուստրը՝ Արմինե Հարությունյանը, թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան» Բ/Կ-ում աշխատում է որպես բաժանմունքի վարիչ: Նրա ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն է: Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Գ. Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է պաշտոններ զբաղեցնում, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչ և այլն: Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ, ՍԴ նախագահը նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր խնամին է՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը ՍԴ նախագահի հարսն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am