Հայտնի է Արուճում ապօրինի զենք-զինամթերքի պահման գործով ձերբակալված անձի ինքնությունը

Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում օրեր առաջ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր հայտնաբերվել: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ հարուցվել է քրեական գործ և ձերբակալվել է 56-ամյա մի տղամարդ: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ձերբակալված անձը Գնել Հովհաննիսյանն է, ով նախկինում դատապարտված է եղել ոչ ավել ոչ պակաս ԱԱԾ-ի կողմից Նորքում վնասազերծված զինված խմբի գործով, սակայն Հովհաննիսյանի մասով քրեական գործի քննությունն առանձնացված է եղել, նա առաջադրված մեղադրանքը ընդունել է, և դատարանի 05-12-2016թ. դատավճռով դատապարտվել է 2 ամիս ժամկետով կալանքի: Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Գնել Հովհաննիսյանը անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և իր տան՝ Շարուրի փողոցի 13-րդ շենքի 29-րդ բնակարանին կից ավտոտնակում ապօրինի պահել է փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող երեք հատ գործարանային արտադրության 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուսներ, ռազմամթերք հանդիսացող թվով երեք հատ գործարանային արտադրության «ЭДП» տեսակի էլեկտրոդետոնատորներ, որոնք 2016թ. սեպտեմբերի 30-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հիշյալ բնակարանին կից ավտոտնակում: Նշենք նաև, որ ԱԱԾ վարույթում քննված քրեական գործով դատարանն ի սկզբանե Գնել Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, սակայն օրեր այն դքննության առնելով Գնել Հովհաննիսյանի պաշտպանի միջնորդությունը` նրա նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ բավարարել է այն և գրավի չափ սահմանել 600.000 ՀՀ դրամը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազը, ինչը բավարարվել է և Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել է անթույլատրելի: Այսպիսով, գործով մինչև դատաքննության սկսվելը Գնել Հովհաննիսյանը միջնորդել է այն քննել արագացված ընթացակարգով և հայտարարել, որ մեղքն ընդունում է ամբողջ ծավալով: Դեպքից տարիներ անց՝ 2018 թվականին նույն անձի մոտ նորից զենք է հայտնաբերվում, այս անգամ մեծ քանակությամբ։ Թե որքանով է այս զինանոցն առնչվում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի հետ՝ կպարզի քննությունը։ Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ 2018թ. փետրվարի 24-ին, Արագածոտնի մարզի Արուճ գյուղում գտնվող Գնել Հովհաննիսյանի հոր տանը խուզարկություն է կատարվել։ Արդյունքում՝ կիսանկուղային հարկի թաքստոց սենյակից հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ զենքեր և զինամթերք, մասնավորապես՝ որսորդական հրացանի կոտորակներ, 5,45 տեսակի, 62,54 և այլ տեսակի փամփուշտներ, որոնց թվում նաև՝ զրահահատ-հրկիզվող, լուսացրող փամփուշտներ, ինչպես նաև՝ տարայի մեջ լցված «սոկոլ» տեսակի վառոդի խառնուրդ, թվով 3 ինքնաձիգի կողապայուսակ, ՀՄՄ-ի դիտման սարք, զրահամեքենայի «ՏՊԿՈՒ 2Բ» տեսակի օպերատոր նշանառուի տեսասարք, գնդացիրի բռնիչ, «ՊԿ» տեսակի ընթացքի նշանոց՝ իր նշանահատիկով, ինքնաձիգի գարեփուկ, 800գ. տարողությամբ տարայով «տաուտ», արբալետի նետեր, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, 7,6.39 տրամաչափի ձեռքի գնդացրի փամփշտատուփ, ինքնաշեն եղանակով պատրաստված 32 մմ. որսորդական հրացանի խզակոթ՝ իր փողակալով, թվով 1 «ԿԱՐԱԲԻՆ» տեսակի հրացանի փակաղակ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի պահեստատուփեր, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիգի սվին դանակ, ինքնաձիգի 4 խլացուցիչ, «ՆԱԳԱՆ» տեսակի ատրճանակ, «ԴՐԱԳԱՆՈՎ» տեսակի դիպուկահար հրացանի «ՑԲԴ» փող, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փող, «Ֆ1» տեսակի բեկորային նռնակներ, «ՊԳԴ5», «ՊԳ45», «ՊԿԳ3» տեսակի նռնակներ, մի քանի տեսակի պայթուցիկ լիցքեր, էլեկտրոդետոնատոր, քողարկվող դիմակ և զինամթերքի այլ տեսակներ։ Գնել Հովհաննիսյանը դատապարտվել է նաեւ տարիներ առաջ՝ «31»-ի քրեական գործով։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am