Ի՞նչ է թաքցրել Գ. Խաչատրյանը ՊԵԿ-ում աշխատելու վերջին օրերին
Hayeli.am-ն արդեն տեղեկացրել էր այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության կազմից պետական եկամուտների կոմիտեն առանձնացվել է: Փոփոխություններին ընդառաջ` ՊԵԿ-ում սկսվել է իսկական աժիոտաժ և իրարանցում: Կարգի են բերվել բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող էին խնդրահարույց լինել. այլ կերպ ասած` ՊԵԿ-ում մաքրել են հնարավոր հետքերը: Ըստ մեր տեղեկությունների`այդ օրերին ՊԵԿ-ում անջատված է եղել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը /Malbri/ : Հավանաբար, դա արվել է հատուկ` նպատակ ունենալով ՊԵԿ-ի այդ օրերի գործողությունները հնարավորինս գաղտնի պահել: Ի դեպ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, այդ օրերին Գագիկ Խաչատրյանը որոշ հրամաններ է տվել:
