Կրթության նախարարությունը որոշումները կայացնելուց հետո է մտածում ու ռազմավարություն մշակում. Անահիտ Բախշյան

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին Հարգելի պարոն Մկրտչյան, ՀՀ վարչապետին ուղղված 19.01.2018թ. Ե-3/112 իմ դիմումին ի  պատասխան 21.02.2018թ.-ին ստացածս նամակով տվել եք ոչ թե ՀՀ կառավարության 18.02.2016թ. թ.6 արձանագրային որոշմամբ հաստատված ժամանակացույցը կառավարության կողմից խախտելու տրամադրության մասին գրածիս հերքումը, այլ ընդամենը հաստատել եք մտահոգությունս այն մասին, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված համընդհանուր ներառական  կրթության քաղաքականության ժամանակացույցի իրականացումն իսկապես կախված է դրա նկատմամբ առանձին պաշտոնյաների վատ տրամադրվածությունից ու այդ պաշտոնյաները հենց ԿԳՆ-ում են: ՀՀ կառավարության 18.02.2016թ. «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլան և ժամանակացույց» թ.6 արձանագրային որոշման մեջ դրա իրականացման որպես առաջին պատասխանատու նշված է ՀՀ ԿԳՆ-ն, իսկ քաղաքապետարանը տվել է իր համաձայնությունը, այնինչ ԿԳՆ աշխատակազմի ստորագրությամբ նամակում գրված է, որ «հատուկ դպրոցների հետագա կարգավիճակի հարցը լրացուցիչ մշակման կարիք ունի»: Լսե՛ք, կրթության և գիտության նախարարությունը հատուկ դպրոցների կարգավիճակի հարցը լրացուցիչ մշակելու իրավունք չունի, որովհետև այն կարգավորված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով: Չգիտեմ ինչ եք նկատի ունեցել այս նախադասության տակ, բայց ենթադրում եմ, որ «հարցը լրացուցիչ մշակելու» նպատակի տակ էլի որոշ պաշտոնյաների անձնական քմահաճույքներն են դրվում, բայց ոչ՝ երեխաների կրթության իրավունքը: Փաստ է, որ Երևանում գործող 11 հատուկ դպրոցներից 3-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են ու ոչ մեկը չի վերակազմակերպվելու մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոնի այն դեպքում, երբ դրանցից 2-ը «մտավոր թերզարգացում ունեցող» անբարեհունչ, վիրավորական անվանումն ունեն, բայց այնտեղ սովորող 213 երեխաների մեծ մասը չունի մտավոր թերզարգացման նշան ու երկուսը միասին ստանում են 253 մլն.180.300 դրամ պետական սուբսիդիա: Ահա թե որտեղ փնտրեք միջոցների անարդյունավետ ծախսերը: Կրթության նախարարությունը երբևէ մտահոգվե՞լ է հատուկ դպրոցներում սովորող երեխաների վկայագրման փաստաթղթերում նշված երեխայի հատուկ կարիքի համապատասխանությամբ, թե՞ աչքերը փակել է այն փաստի դիմաց, որ հատուկ դպրոցները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դարձել են ընդամենը գիշերակացի տեղ այն դեպքում, երբ երկիրը որդեգրել է «երեխան պետք է ապրի ընտանիքում» լոզունգը: Կառավարության վերոնշյալ որոշմամբ 2018թ. սեպտեմբերից Երևանում պետք է ներդրվի համընդհանուր ներառական համակարգը, այնինչ ԿԳՆ պատասխանի մեջ մի ցնցող նախադասություն է գրված. «Երևանում համընդհանուր ներառական կրթության անցման ռազմավարությունը ներկայումս մշակվում է, և այն կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում»: Այս նախադասությունն էլ փաստում է, որ մեր կառավարությունը որոշումը կայացնելուց ու այն հրապարակելուց հետո է սկսում մտածել ու ռազմավարություն մշակել: Ի գիտություն ԿԳ նախարարությանն ասեմ, որ Երևանի 2018թ. զարգացման ծրագրով և բյուջեով արդեն ամրագրված է, որ սեպտեմբերից Երևանում ներդրվելու է այս համակարգն ու ֆինանսն էլ կա: Հետևաբար, կրթության նախարարություն, խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ է նշանակում «Երևանում համընդհանուր ներառական կրթության անցման ռազմավարությունը ներկայումս մշակվում է, և այն կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում»  նախադասությունը: Շնորհակալություն համագործակցության համար: Անահիտ Բախշյան Ավագանու «Ելք» խմբակցության անդամ

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am