Մաշտոցի պողոտայում բախվել են BMW-ն, ՊԵԿ-ի հարկային տեսչության Reault-ն և թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թիվ 16 շենքի դիմաց, բախվել են BMW մակնիշի 35 OA 982 համարանիշի, Renault մակնիշի 032 BB 01 համարանիշի ավտոմեքենաները և թիվ 20 երթուղի սպասարկող Higer մակնիշի 4507 Տ համարանիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Renault-ն հաշվառված է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հաշվեկշռում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
