ՀՀԿ-ն խոցեց Ռոբերտ Քոչարյանին. Նրան հասկացնում են՝ նորից «թաքստոցը» մտիր

«Իրատես» թերթը գրում է. «Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն անակնկալ էր: Իշխանության փոխանցման այս կարևոր փուլում նախկին նախագահի «ծիկրակումը» պատահական չէր: Պաշտոնանկությունից հետո նման միջոցառումներին նա երբեք չի մասնակցել: Քոչարյանն այն անձը չէ, որ հենց այնպես ինչ-որ միջոցառման ներկայանա: ՀՀԿ-ն որսաց նրա հայտնության պատրվակը և մուրազը փորում թողեց: Պատասխան հարվածի հնարավորությունը ընդդիմությունն ընձեռեց իշխանությանը, վերջինս էլ նշանակետին խփեց: Անցած շաբաթ «Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, որի ընթացքում ՀՀԿ գաղափարական թևից ակնարկեցին, թե Ռոբերտ Քոչարյանի ամենաճիշտ որոշումը քաղաքականությունից հեռու ու սուսուփուս մնալն է, այլապես շատ բան ջրի երես դուրս կգա: «Դուք, արտակարգ դրություն հայտարարելը հիմնավորելով, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, ինչը ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»- ասաց ՀՀԿ հնաբնակ Սամվել Նիկոյանը: Այստեղ են ասել. «Խաչն իմն է« զորությունը ես գիտեմ»: ՀՀԿ-ից լավ ո՞վ կարող էր այսպես խոցել Ռոբերտ Քոչարյանին: Փաստորեն, առաջիկա կարևոր իրադարձությունների շեմին ՀՀԿ-ն Քոչարյանին հասկացնում է, որ նորից «թաքստոցը» մտնի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am