Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագիծը՝միաձայն
93 պատգամավորների միաձայն քվեարկությամբ ,Ազգային ժողովը միաձայն լիագումար նիստերի օրակարգում ընդգրկեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը: «Հարգելի գործընկերներ, թեև այս հայտարարության նախագիծը որևէ կերպ չի կարող փարատել մեր մտահոգությունները, ես առաջարկում եմ քննարկման առարկա դարձնենք այս հարցը: Ընդհանրապես ես այս հայտարարության կետերն անիմաստ եմ համարում, բայց առաջարկում եմ, որ մենք այս հարցը օրակարգ մտցնենք և քննարկենք»,- քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է քննարկման առարկա դարձնել այս հարցը: «Առաջարկում եմ, որ մենք ևս մեկ անգամ քննարկենք այս հարցը, որպեսզի բացեր չմնան: Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու, որպեսզի այս հարցը քննարկման առարկա դառնա»,- ասաց Բաղդասարյանը:
