Բրիտանական Ռոբսոնը, Սերժ Սարգսյանի Տրոյական ձին. Վարուժան Ավետիսյանի նոր հոդվածը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատազրկված Վարուժան Ավետիսյանի նոր հոդվածը՝ փոխանցված  «Արմավիր» ՔԿՀ-ից. «Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ճարտարապետության արմատական փոփոխությունը ավելի ու ավելի է տեսանելի դառնում: Փոփոխվելու են սահմաններ, մասնատվելու են պետություններ, առաջանալու են նոր պետություններ: Փոփոխվելու է նաև տարածաշրջանի՝ մեզ ներառող հատվածի ճարտարապետությունը, որը ձևավորվել է շուրջ մեկ դար առաջ՝ ռուս-թուրքական պայմանագրերով: Ըստ այդմ՝ փոփոխվելու է նաև տարածաշրջանի գլխավոր դերակատարների ազդեցության աստիճանն ու համամասնությունը: Մասնավորապես՝ Ռուսաստանը դատապարտված է հանելու իր ռազմաքաղաքական բաղադրիչը և սահմանափակվելու տարածաշրջանի հարևանի կարգավիճակով: Թուրքիան մասնատվելու է և կորցնելու է Այսրկովկասի վրա իր ուղիղ, անմիջական ազդեցության լծակները: Բնականաբար, փոփոխվելու է նաև տարածաշրջանի՝ Հայաստանը ներառող հատվածի ռուս-թուրք ճարտարապետության վրա հիմնված գաղութային համակարգը: Ռուսաստանը կորցնելու է այն կառավարելու լծակը, որ Ռուսաստանից Հայաստանի կախյալնությունն է, և գործիքը, որ մոսկվահպատակ հայաստանյան գաղութային վարչակազմն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Զուգահեռաբար, դեռևս սուբյեկտի կարգավիճակ չունեցող Հայաստանը ալեկոծ ծովի քմահաճույքին հանձնված նավի նման վտանգված է, քանի որ պատրաստ չէ հետզհետե ահագնացող ներքին ու արտաքին գոյութենական մարտահրավերներին: Այս ամենի համատեքստում գոյութենական մարտահրավերներին գաղութային համակարգի անհամապատասխանության մեծացման ու խորացման գործընթացը, որպես կառավարման համակարգային ճգնաժամ, մտնում է հաջորդ, շատ հավանական է՝ արդեն վերջին փուլ: Մասնավորապես՝ սահմանային մակարդակին է մոտենում Հայաստանի պետական կառավարման համակարգի՝ փոփոխված սահմանադրաիրավական կարգավորումների ֆիկտիվության աստիճանը, այսինքն՝ իրավակարգավորումներն այլևս նախատեսում են հորիզոնական և բազմաշերտ կառավարման համակարգ, մինչդեռ այն զավթած ու նրա օրգանիզմի վրա մակաբուծող իրական կառավարման համակարգը՝ գաղութային վարչակազմը, դրա սահմանված կառուցվածքին ու գործառույթներին էապես ու ակնհայտորեն հակասող բրգաձև-ոհմակային է: Իրավիճակային կողմնորոշման մեջ հմուտ, մարտավարորեն ճարպիկ Սերժ Սարգսյանը, որ, սակայն, թույլ է որպես ռազմավար, ինչի հետևանքով հայտնվել է իր իսկ ձեռքով ստեղծված այս ռազմավարական թակարդում, շարունակում է իրեն բնորոշ կերպով իրավիճակային, մարտավարական լուծումներ փնտրել: Փնտրտուքը նրան կանգնեցրել է երկու հիմնական սցենարային լուծումների առաջ: Մեկը Ռուսաստանից պլստալն ու փաթեթով Արևմուտքին հանձնվելն է, իսկ մյուսը՝ բանալիները մի այնպիսի միջնորդի հանձնելը, որ կերաշխավորի Յանուկովիչի հարևան դառնալու փոխարեն Արևմուտքում ապաստանելու և թալանածը վայելելու հեռանկարը: Ավելի ստույգ՝ երկրորդը առաջինի կրճատ, նվազագույն տարբերակն է, ուստի դրանց հնարավոր համադրումը միանգամայն տրամաբանական է: Սերժ Սարգսյանի ընտրության հնարավորությունը մեծ չէր, հատկապես, որ նրա հետ նման կեղտոտ գործարք կատարելու պատրաստակամություն ունեցող գործընկերը պետք է համապատասխաներ դրան իր անձնային ու կենսագրական չափանիշներով: Այդ մարդը պետք է էությամբ Ռոբսոն լիներ, սակայն արդեն ոչ թե ռուսական քրեաօլիգարխիայի, այլ Արևմուտքում գտնվող պլուտոկրատիայի սպասարկու: Եվ նախկինում Հայաստանի վարչապետի, իսկ ներկայումս՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը թերևս ամենահամապատասխան թեկնածուն է, մի յուրօրինակ Բրիտանական Ռոբսոն: Դառնալով Սերժ Սարգսյանին, դժվար չէ կանխատեսել, որ նա մինչև վերջ ձգտելու է իրականացնել առաջին տարբերակը, այն է՝ Կարեն Կարապետյանի նման օգտագործել Արմեն Սարգսյանին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև զոհաբերել նրան և շարունակել կառավարել՝ այս անգամ արեն որպես արևմտահպատակ բռնապետ: Ռազմավարական, այդ թվում՝ քաղաքակրթական առումով դա հնարավոր է թե ոչ, որոշակիորեն վիճելի է, ուստի առավել ևս չի մտահոգում իրավիճակի վարպետ Սերժ Սարգսյանին: Բացի այդ, նա մտքում ունի նաև երկրորդ, նվազագույնի տարբերակը: Սակայն սա այն դեպքն է, երբ գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: Որովհետև աղվեսն իրականում գիտուն, առավել ևս՝ իմաստուն չէ, այլ ընդամենը խորամանկ է: Ուստի արևմտյան համակարգայնության ու մեթոդականության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսայնի համար կդառնա Տրոյական ձի, որ նրան ամեն առումով կործանման կհասցնի: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մեզ պետք է հետաքրքրի ոչ թե երկու սարգսյանների ազգադավ ոգորումները և դրանց արդյունքները, այլ սուբյեկտ դառնալու խնդիրը: Հակառակ պարագայում Հայաստանը, որ Սերժ Սարգսյանի օրոք Ռուսաստանի վերհսկողության տակ գտնվող համակետրոնացման ճամբար է, Արմեն Սարգսյան տեսակի օրոք դառնալու է Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող փախաստականների ճամբար: Համոզված ենք, որ ապագան չի ենթարկվելու Սերժ Սարգսյանի իրավիճակային նեղ տրմաբանության կամ Արմեն Սարգսյանի նեղ անձնական նկրտումներին ծառայող ռացիոնալ մեթոդականության չափանիշներին: Ռազմավարությունն է որոշելու: Իսկ ռազմավարությունը, որպես մարմին, արարվում է ոգուց, որ անմահ է և անպարտելի: Ապրելու և արարելու՝ հայ ոգուց ծնվող կենսական մղումը, որ երկար ժամանակ զսպվել է և այսօր արդեն լարվածության գագաթնակետին հասնող հակասության մեջ է ցեղասպան գաղութային համակարգի ու նրա գործունեության հետ, շուտով պոռթկալու է, կասեցնելու է երկիրը համակենտրոնացման ճամբարից փախստականների ճամբարի վերածելու գործընթացը և կերտելու է Հայկական սուբյեկտը: Իսկ սերժսարգսյանների և արմենսարգսյանների՝ Հայաստանը որպես ճամբար, իրենց էլ՝ ճամբարի պետ պատկերացնող տեսակը պատասխան է տալու Հայրենիքն ու պետականությունն անձնական շահի և առևտրի առարկա դարձնելու համար»: Վարուժան Ավետիսյան «Արմավիր» ՔԿՀ 26.02.2018թ.

դիտվել է 35 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am