Արտակարգ դեպք Առինջ գյուղում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Առինջ գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 58-ամյա Ռուբիկ Օհանյանը Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգել է, որ փետրվարի 24-ի ժամը 16:30-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան քարե ցանկապատի վրայով մուտք են գործել իրեն պատկանող հողամաս և այնտեղից գողացել մոտ 1,5 մետր երկարության 30 արծաթափայլ եղևնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արշակ Շահնազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 514 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am