Ոսկու կեղծ ձուլակտորների վաճառքի հետքերով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ բոլորովին էլ երևակայության ժանրից չէ կեղծ ոսկու «գրավադրմամբ» բանկերից գումար շորթելը: Ավելին, հնարավոր է անգամ ոսկու անվան տակ պղնձի և ցինկի համաձուլվածքին 4% էլ ոսկի խառնել, ստացված ձուլակտորը բանկում գրավադրել ու բավականին գումար ստանալ: Շատերը գիտեն, որ բանկերը սովորական հաճախորդներին մինչև մի քանի կոպեկ վարկ են տալիս, այնքան թուղթ ու երաշխավոր են պահանջում, որ մարդիկ փոշմանում ու կեսից հետ են կանգնում: Բայց զարմանալի է, որ կան դեպքեր, երբ նույնիսկ առանց ոսկու ձուլակտորի, առանց ձուլակտորի հարգը ստուգելու բանկերի աշխատողները կարող են 5000 դոլարից ավել գումար տալ «հաճախորդին» ու ամենևին էլ չմտահոգվել ձևակերպված վարկի ճակատագրի մասին: Օրերս ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումար շորթելու դեպքի բացահայտման մասին հաղորդագրություն էր տարածել: Ավելին, նշել էր, որ գումարի՝ այդ եղանակով շորթմամբ մի ամբողջ հանցավոր խումբ է գործում: Իսկ տաղավարը, որտեղից տրամադրվում են նման ձուլակտորները, գտնվում է «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ի տարածքում տեղակայված Ա. և Ա. Թաթոսյան եղբայրներին պատկանող տարածքում: «Փաստ»–ը փորձեց կապ հաստատել ՍՊԸ–ի սեփականատիրոջ՝ Վաղարշ Աբրահամյանի հետ, պարզելու համար, թե ինքը, որպես բիզնեսի կազմակերպիչ, տեղյա՞կ է, թե իրեն պատկանող ընկերության տարածքում գործող տաղավարների վարձակալներն ինչով են զբաղվում, սակայն մեր զրուցակիցն առանց լսելու, թե խոսքն ինչի մասին է, ասաց, որ հեռախոսահամարը Վ. Աբրահամյանինը չէ, որից հետո հեռախոսահամարը դարձավ անհասանելի: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am