Ի՞նչ պետք է անենք, որ ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում նշենք մենք, այլ ոչ թե՝ Իլհամ Ալիևը

Այս օրերին Հայաստանում նշում էին ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Գրվեցին գեղեցիկ հոդվածներ, միջոցառումներ կազմակերպվեցին և, նույնիսկ, օպերայի հրապարակում մարդ հավաքվեց՝ հիշելու 30-ամյա իրադարձությունները: Սակայն լայն հասարակության համար այս ամենը համազգային տոն չդարձավ: Հոբելյանական օրեր էին, նշվեցին գնացին: Մինչդեռ, հիշեցնենք, որ այս շարժումը ԽՍՀՄ-ում առաջին խոշոր զանգվածային շարժումն էր, որը կատալիզատորի դեր հանդիսացավ մյուս շարժումների համար, որի վերջնարդյունքում էլ փլուզվեց ԽՍՀՄ-ը: Ինչո՞ւ այս ամենը մեզ մոտ չնշվեց համաժողովրդական մակարդակով: Կարծում եմ, որ այս հարցի պատասխանը հասկանալի է: Այսօր մարդիկ հիասթափված են, չեն տեսնում երկրի Ապագան: Նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ մարդկանց մոտ 40 տոկոսը ուզում է կամ պատրաստվում է լքել Հայաստանը: Հասկանալի է, որ այս մթնոլորտում համազգային տոնի մասին խոսելը փարիսեցիության պես բան կընկալվեր: Բայց ինչո՞ւ այդպես ստացվեց: Այս ամենի պատասխանը պիտի տային մեր վերնախավը, մեր մտավորականները, քաղաքական գործիչները, քաղաքագետները, պատմաբանները: Սակայն այս ամենը այսօր չկա, որովհետև այդ գիտակցությունն ու պատկերացումները չկան: Թվում է, թե 30 տարի առաջվա իրադարձությունները մեր աչքի առաջ են անցել, բայց ո՞ր պահից սկսած մենք կորցրեցինք մեր հնարավորությունները, և 88-ի վերելքից այսօր դարձանք գրեթե «ամորձատված» հասարակություն: Այս հարցադրման շուրջ շատ կոնյուկտուրային պատասխաններ կան, սակայն հանրությունը ինտուիտիվ մակարդակով հասկանում է դա և լուրջ չի վերաբերվում: Դրա պատճառով էլ օբյեկտիվ պատմագրություն այս ժամանակահատվածի վերաբերյալ չի ստեղծվել: Ավելին, այդպիսի պատմագրություն չկա նույնիսկ 1918-1920-ին հանրապետության հիմնադրման և վերացման վերաբերյալ: Խոսքը, իհարկե, ֆորմալ պատմագրության մասին չէ: Այդպիսին կային և՛ ԽՍՀՄ-ի ժամանակներում, և՛ այսօր: Այսօր պարզապես ԽՍՀՄ-ի ժամանակվա 1-ն հանրապետության հակահերոսները դարձան հերոսներ, իսկ հերոսները՝ հակահերոսներ: Սակայն իրական օբյեկտիվ պատմագրություն այդպես էլ չստեղծվեց: Պարզապես մի քանի պարզունակ միֆերը փոխարինվեցին մեկ այլ միֆերով: Իսկ վերջնարդյունքը եղավ այն, որ ներկայիս մեր ազգային կոչվող վերնախավը չգիտի իր իսկական պատմությունը՝ 100 տարվա կտրվածքով: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն իշխանության մեջ գտնվող, այսպես կոչված, «թաղի տղաներին»: Սեփական իրական պատմությունից անտեղյակ են նաև իրենց մտավորական համարող իշխանության ու ընդդիմության «քաղաքական» դեմքերը նույնպես: Իսկ կարող է արդյոք իր անցյալը չիմացող ազգային կոչվող վերնախավը Ապագայի տեսիլք առաջարկել սեփական ժողովրդին: Իհարկե՝ ո՛չ: Հենց դրա համար էլ ինչ-որ պահի նրանց փոխարինեցին «թաղի տղաները», որովհետև ֆունկցիոնալ տեսանկյունից նրանց միջև տարբերություն չկար: «Թաղի տղաները» ավելի ճկուն գտնվեցին պրակտիկ խնդիրների լուծումների ժամանակ և դրա համար էլ գերակշիռ դարձան իշխող վերնախավում: Պետական շինարարության տեսանկյունից սա, իհարկե, ողբերգություն է, որովհետև այդ խավը լուրջ պետություն չի կարող կառուցել: Սակայն նրանց չի կարող փոխարինել «հին» քաղաքական կոչվող վերնախավը, քանզի նրանք են զիջել իրենց տեղը «թաղայիններին»՝ վերը նշված պատճառներով: Դրա համար էլ ղարաբաղյան շարժման 30-ամյակի շեմին երկիրը հայտնվել է «լճացման» փուլում: Եվ եթե մեզ չհաջողվի ձևավորել նոր քաղաքական վերնախավ, ով ի վիճակի կլինի երկրի Ապագայի տեսիլքով հանդես գալ, ապա մեզ ոչ միայն չի հաջողվի լուծել մեր զարգացման ու անվտանգության խնդիրները, այլև 10 տարի անց, պատկերավոր ասած, ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում կնշենք ոչ թե մենք, այլ՝ Իլհամ Ալիևը: Շարունակելի. Երվանդ Բոզոյան «Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ

դիտվել է 12 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am