ժամկետային զինծառայողի մահը հավասարում է մի քանի անհայտով

Երիտասարդը արձակուրդ է ստանում, գնում  է տուն՝ Գառնի: 10 օր տանն անցկացնելուց հետո, կազդուրված և հանգստացած վերադառնում է Իջևանի զորամաս, մի քանի ժամից զինվորին անգիտակից վիճակում տեղափոխում են «Իջևան» բժշկական կենտրոն: Այստեղ նրա վիճակը գնալով վատանում է, և փետրվարի 12-ին Ստեփանը մահանում է արդեն Երևանում՝ Մուրացանի վրա գտնվող զինվորական հոսպիտալում:

«Ձեր տղայի անալիզները մահացած մարդու անալիզներ են», - ասում է Մուրացանի հոսպիտալի բժիշկը Ստեփանի հորեղբորը՝ Սարգիս Ստեփանյանին: Նա Ստեփանի հետ խոսել չի կարողացել: «Ես մտել եմ, ինքը անգիտակից պառկած ա եղել, ու մեզ բժիշկները ասել են, որ բոլոր հարցերը լուծել ենք, բոլոր բուժումները անում ենք», - պատմեց Forrights. am-ին Սարգիս Ստեփանյանը:
Թե ի՞նչ է կատարվել տղայի հետ Իջևանի զորամասում, տանից վերադառնալուց հետո և ինչից են նրան «բուժել» Իջևանի և Երևանի բժիշկները, նրա հարազատներին հայտնի չէ: Ստեփան Ստեփանյանի մահն անգամ ուզում էին գաղտնի պահել: Բայց իջևանցի լրագրողները իմացել են դեպքի մասին և հարցում են արել ՊՆ, որից հետո միայն հայտնվեց պաշտոնական տեղեկատվություն:
«Զինծառայողը եղել է արձակուրդում, վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է մահը», - հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեպքից 9 օր անց, փետրվարի 21-ին:
Ստեփան Ստեփանյանի հայրը մահացել է, երբ տղան փոքր է եղել, մայրը թողել է Ստեփանին և նրա քրոջը ու հեռացել է: Տղային  մեծացրել է տատիկը՝ Անահիտ Ստեփանյանը, հորեղբայրը, իր իսկ խոսքով, «մեծ եղբայր» է եղել Ստեփանի համար: Տղան ժամանակից շուտ է գնացել բանակ, իր իսկ դիմումի համաձայն: 2017 թվականի հուլիսից ծառայել է և, ըստ հարազատների, դժգոհ  չի եղել բանակային կյանքից: Մեկ էլ հանկարծ անհասկանալի մահ:
«Մեզ համար մութ է, թե ինչ կատարվեց երեխու հետ, - ասում է Անահիտ տատը, -  Տունը անասուն ունեինք, մեղու ունեինք, ամեն ինչ անում էր, մեղուները մենակ էր խնամում: Շատ էր սիրում մեղուների հետ զբաղվել: Ասում էր՝ գնամ բանակ, գամ, մենակ  մեղուներով կզբաղվեմ»:
Անահիտ Ստեփանյանը հիշում է, թե ինչպես փետրվարի 10 -ին բանակ ճանապարհեց թոռնիկին.
«Լվացվեց, թրաշվեց, հագնվեց, տղաս ճանապարհ դրեց: Ճանապարհին մի պահ ասել է, որ սիրտը խառնում է, բայց ավտոկայանում արդեն լավ էր: Նստեցրել է ավտո, գնացել է: Մինչև իրիկունը պատասխան չստացանք, որ հասել են, գիշերը զանգեցին, ասեցին՝ տարել ենք հիվանդանոց, ասեցին՝ թունավորվել է»:
Սարգիս Ստեփանյանը վստահեցնում է, որ զինվորի մահվան վկայականում ևս որպես մահվան պատճառ թունավորումն է նշված: Սակայն քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան բոլորովին այլ պատճառ են նշել:
«Դիակի դիահերձման արդյունքներով դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ կոմա անհայտ ծագման», - Forrights. am-ին պատասխանել են քննչական կոմիտեից, հայտնելով նաև, որ փետրվարի 22-ին Ստեփան Ստեփանբյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 130 հոդվածի երկրորդ մասով, այ ն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Պատասխանից նաև հետևում է, որ զինծառայող Ստեփան Ստեփանյանը մի ամբողջ օր անցկացրել է «Իջևան» ԲԿ-ում: Ինչի՞ց են բուժել զինծառայողին ԲԿ-ի բժիշկները, ինչ կապ ունի թունավորումը գլխուղեղի այտուցի հետ, որը հայտնաբերել են դիահերձողները, ի՞նչ բժշկական սխալ են թույլ տվել «Իջևան» ԲԿ-ում: ԲԿ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը չցանկացավ պատասխանել ոչ մի հարցի: Նա ընդամենը ակնարկեց, որ սխալն իրենց մոտ չեն թույլ տվել.
«Եթե վերջին զինծառայողի մասին է խոսքը, ապա նա տեղափոխվել է Երևան, մեզանից հասել է համապատասխան բուժում իրականացնել»: Ինչի՞ց եք բուժել այդ տղային: Մեր այս հարցին տնօրենը պատասխանեց.
«Այդ տեղեկությունը այս պահին ես չեմ կարող տրամադրել: Քննչականը քննություն է անում, սպասեք քննության ավարտին կտեղեկանաք: Ինչո՞ւ եք ուզում դեռ քննությունը չավարտված տեղեկատվություն հրապարակել, վերջապես, զինվորի մասին է խոսքը», - ասաց նա: Ստացվում է, որ զինվորի մահը արգելված թեմա է:
ԵՎ այսպես, ունենք հետևյալ փաստերը. զինառայող Ստեփան Ստեփանյանը փետրվարի 10-ին, մոտ 16.30 վերադարձել է զորամաս: Այնտեղ նրա հետ անհայտ դեպք է կատարվել, և երեկոյան 23.30 -ին մոտ նրան տարել են Իջևանի հիվանդանոց: Դիահերձողները գլխուղեղի այտուց են հայտնաբերել:
Սովորաբար ՊՆ-ն բանակայինների մահվան դեպքերի մասին նույն օրը հաղորդում է տարածում, բայց այս դեպքի մասին հայտնել են 9 օր անց: Քրեական գործն էլ հարուցվել է փետրվարի 22-ին  միայն, դեպքից 10 օր հետո, մինչդեռ սովորաբար մահվան փաստով գործերը հարուցվում են մեկ-երկու օր ընդմիջումով, ավելի հաճախ նույն  օրը: Քրեական  գործը հարուցել է բժշկական սխալի հիմքով: Ի
նչպե՞ս են կարողացել իրավապահներն այսքան արագ որոշել, որ բժշկական սխալ է կատարվել: Զոհված զինվորի հորեղբայրը՝ Սարգիս Ստեփանյանը, երկու անգամ բացատրություն է տվել իրավապահներին: Երկուշաբթի նրան կանչել են զինվորական դատախազություն: Նա հույս ունի, որ կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները:
«Ինձ ոչ մի բան հետաքրքիր չի, զինվոր է մահացել, ծնողազուրկ երեխա, առողջական խնդիր երբեք չի ունեցել: Ես ուզում եմ իմանալ, իմ պահած երեխան ինչից մահացավ: Նորմալ երեխուն ճանապարհեմ, իսկ գիշերվա 11-ին ինձ զանգեն, ասեն, երեխեն գիտակցություն չուն՞ի», - հարցնում է Սարգիս Ստեփանյանը: Եթե իր հարցերի պատասխանները չստանա, գնալու է մինչև վերջ:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am