Կնեսետը հետաձգել է եկեղեցապատկան կալվածքների օրինագծի քննարկումը. Հարության տաճարը շարունակում է փակ մնալ

Իսրայելի Կնեսետի հանձնաժողովում եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի քննարկումը մեկ շաբաթով հետաձգվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: «Թեպետ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց, սակայն դա մեզ չի բավարարում: Մեր պահանջն է, որ օրինագիծը չմտնի Կնեսետ, նման օրենք չընդունվի: Հետևաբար` բողոքի մեր գործողությունը շարունակվում է և Հարության տաճարը դեռ փակ է»,-ասաց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ այն ընդունվելու դեպքում վարձակալության տրվող եկեղեցապատկան բոլոր կալվածքները պետությունը բռնագրավելու հնարավորություն ունենա: Այսինքն, երբ այդ կալվածքները վարձակալության նպատակով տրվեն անհատ ձեռներեցների, ապա պետությունն իրավունք ունի դրանք բռնագրավելու, եթե այդ վարձակալության գործընթացը տեղի չի ունենում պետության հավանությամբ: «Ստացվում է, որ պետությունը պետք է հավանություն տա այդ վարձակալության գործարքին: Սա մեզ համար անընդունելի է: Մեր բողոքի միջոցառումն ուղղված է նաև քաղաքապետարանի որոշմանը: Այն կապված է եկեղեցիներից, վանքերից հարկեր գանձելու հետ: Դարեր շարունակ վանքերն ու եկեղեցիները Սուրբ երկրում ազատված են եղել հարկերից: Եկեղեցապատկան շահութաբեր կալվածքներն արդեն հարկեր վճարում են, սակայն այս անգամ որոշումն ուղղակի եկեղեցիների ու վանքերի վրա է տարածվում: Այդ պատճառով դա մեզ համար անընդունելի է»,-ասաց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանից առայժմ դժգոհությունների հետ կապված դեռ արձագանք չկա: Քրիստոնեական եկեղեցիները, որոնք ղեկավարում են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, փետրվարի 25-ին փակել են տաճարի դռները` իրենց դժգոհությունը հայտնելով քաղաքային իշխանությունների որոշման և Կնեսետում շրջանառության մեջ դրված նոր նախագծի մասին:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am