Փհենչհան-2018-ի փակման արարողությունը/տեսաշար/
|
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Օլիմպիական դրոշը պաշտոնապես հանձնվեց Չինաստանին՝ Պեկինին, որտեղ 2022-ին տեղի կունենան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հիշեցնենք, որ Փհենչհանում Հայաստանը ներկայացրել են դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանն, ինչպես նաև լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։
|
Փհենչհան-2018-ի փակման արարողությունը

