Արսեն Արծրունու հարազատների դիմումը՝ Արման Թաթոյանին եւ Վազգեն Ռշտունուն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ պարոն Վազգեն Ռշտունուն

Արսեն Արծրունու հարազատներից

 

Հարգելի պարոնայք,

Ի պատասխան մեր կողմից 2018 թ.-ի փետրվարի 18-ին հրապարակված բաց նամակի, ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ինքը կապ չունի Արսեն Արծրունու վաղակետ ազատ արձաման հետ», ավելացնելով, որ «նրան մնում է միայն այդ նամակը վերահասցեագրել համապատասխան հանձնաժողովին»:

Սակայն մենք շարունակում ենք համոզված լինել, որ Արսենի նկատմամբ իրականացվող բոլոր անօրինությունների եւ իրավունքի խախտումների համար անձամբ պատասխանատվություն է կրում ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որովհետեւ Արսենը գտնվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկում, տառապում է կյանքին սպառնացող հիվանդությամբ եւ ՀՀ դատարանները, իրավական տեսչությունները ցարդ իրավական եւ բարոյական համապատասխան վերաբերմունք չեն դրսեւորել նշված հանձնաժողովի կողմից ցուցաբերված ծայրաստիճան անիրավ, անարդար, անլուրջ եւ ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի նկատմամբ:

Հարգելի պարոնայք, սույն ամսի 27-ին տեղի է ունենալու Վերաքննիչ դատարանի հերթական նիստը եւ Արսենի հարցով հրապարակվելու է վճիռ:

Բացի այն փաստից, որ հանձնաժողովն ու Առաջին Ատյանի դատարանը ցարդ արձանագրել են ՀՀ ընդունված օրենքների կոպիտ խախտումներ, նաեւ Վերաքննիչ դատարանին ներկայացվել են Արսեն Արծրունու՝ վերջերս բացահայտված առողջական վիճակի մասին ապացույցներ, որոնք փաստում են որ արգելափակման մեջ անցնող յուրաքանչյուր օր անդառնալիորեն վնասում է Արսենի առողջությանը եւ սպառնում նրա կյանքին:

Պարոն Հարությունյանի հայտարարությունն այն մասին, թե այս գործն ու Արսենի նկատմամբ գործվող ոտնձգություններն իր հետ կապ չունեն, ցույց է տալիս, որ նա անտեղյակ է գործի բոլոր մանրամասնություններին: Սույն դիմումին կից ձեզ ենք ներկայացնում Հանձնաժողովի եւ Առաջին ատյանի կողմից արձանագրված Արսենի իրավունքների խախտման փաստերից մի քանիսը :

( կարդալ այստեղ՝ https://goo.gl/iV38oo )

Հարգելի պարոնայք, որպես ՀՀ արդարադատության եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպաններ, մենք՝ Արսեն Արծրունու հարազատներս, սույնով դիմում ենք Ձեզ հետեւյալով.

Վերաքննիչ դատարանի վճիռը Արսեն Արծրունու գործում առկա խայտառակության սրբագրության եզակի առիթ է: Արսենի կյանքը վտանգված է, նրա՝ մարդու տարրական իրավունքները կոպտորեն խախտված: Հասարակությունը իրազեկ է, եւ օր օրի ահագնանում է հայկական սփյուռքում եւ հայրենի հասարակության շրջանակներում այս խնդրի նկատմամբ ստեղծված անհանգստությունը:

Արդ, հորդորում ենք՝

Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել Արսենի գործը տխրահռչակ հանձնաժողովի գործունեության մեկնարկի օրվանից,

Միջնորդել ՀՀ արդարադատության նախարարին` ծանոթանալ գործի նյութերին,

Արսեն Արծրունու եւ նրա ճակատագրով անհանգստացած հազարավոր հարազատների, ընկերների եւ խղճի տեր մարդկանց ձայնը հասցնել ՀՀ պետության համապատասխան մարմիններին եւ գերատեսչություններին:

Մեր մեծ ընտանիքն անցած տասնամյակներում հավատարիմ եւ նվիրված է եղել ՀՀ պետականության ստեղծման եւ հզորացման գործընթացներին, եւ այս դեպքում նույնպես մենք ձեզ դիմում ենք միմիայն հավատքով եւ դրական սպասումներով:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am