Զինաթափել, թե՞ զինել ամերիկյան դպրոցները. թեժ քննարկումներ ԱՄՆ-ում

Ֆլորիդայի դպրոցներից մեկում իրականացված հրազենային հարձակումից հետո, որի արդյունքում տասնյոթ մարդ էր զոհվել, Ամերիկայի ավելի մեծաթիվ մարդիկ սկսեցին միանալ հրազենի վաճառքի վրա արգելքներ դնելու պահանջին: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է գտնել այլ ուղիներ: Ոչ թե խստացնում է, այլ ցանկանում է, որ ուսուցիչները նույնպես զինվեն: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, քանի դեռ ԱՄՆ-ում դպրոցական աշակերտները, հավաքվելով Վաշինգտոնում, պահանջում են խիստ օրենքներ զենքի վաճառքի հարցում, նախագահ Թրամփն առաջարկում է հավելյալ զենքեր: "Նման մարդիկ չեն կարող մուտք գործել դպրոց, եթե տվյալ դպրոցում ուսուցիչների քսան տոկոսը լինի զինված: Մենք պիտի հասկացնենք այդ մարդկանց, որ եթե մտնեք դպրոց, նախ կսպանեն ձեզ", - ասել է Թրամփը: Սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք օրենսդիր մարմինը կհաստատի ուսուցիչներին զինելու մասին նախագահի ծրագիրը: Պարզ չէ նաեւ, թե այդ հարցին ինչպես կնայի երկրի բնակչության մեծամասնությունը: Ամերիկյան համալսարանից Քափրի Քաֆարոն ասում է. ‘’Պատկերացրեք, որ ինչ որ մեկը դպրոց է մուտք գործում AR-15 տիպի զենքով, եւ նրա դիմաց է դուրս գալիս սովորական ատրճանակով մի ուսուցիչ: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա արդար մարտ է’’: Թրամփն ասում է նաեւ, թե ինքը պատրաստ է արտոնել հրազեն գնողների տվյալներն ավելի մանրամասն ստուգելու իրավունք, պատրաստ է արգելել արագացնող սարքերի վաճառքը, մի սարք, որը կիսաինքնաձիգ հրացանները վերածում է լիակատար ինքնաձիգների: Ասում է, թե պատրաստ է նաեւ ավելի բարձր տարիք սահմանել հրազեն գնելու իրավունքի համար: Այս ամենին ամենադեմն իհարկե Հրազենի ազգային ընկերակցությունն է, որի գլխավոր տնօրեն Ուեյն Լափիերը բողոքում է, թե ’Նրանց նպատակը սահմանադրությունում երկրորդ փոփոխությունն ու զենք կրելու մեր իրավունքը վերացնելն է: Այսպես որ, նրանք կարող են վերացնել մեր բոլոր ազատությունները’’: Սպիտակ տան փոխխոսնակ Ռաջ Շահի խոսքերով, չկա բոլոր զինատեսակներն արգելելու նպատակ: "Նպատակն այն է, ասում է նա, որ զենք կրելու իրավունքից զրկվեն հասարակության անվտանգությանը սպառնացող անձինք’’: Մեկնաբանություն, որը կարող է լուրջ փոփոխության ենթարկվել եկող շաբաթների ընթացքում, երբ այստեղ սկսվեն զանգվածային այնպիսի ցույցեր, ինչպես ծրագրում են Ֆլորիդայում իրենց ընկերներին կորցրած աշակերտները:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am