Տղամարդը շոկի հետևանքով մահացել է. բժիշկը դատապարտվել է

Վերաքննիչ դատարանը քննում է շտապօգնության 59-ամյա բժշկի գործով մեղադրողի բողոքը: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ շտապօգնության բժիշկը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման, բժշկական գործունեության իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով: Դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել 2 տարի փորձաշրջանի ժամկետով: Մեղադրողը վերաքննիչ դատարանից խնդրել է բժշկի նկատմամբ նշանակել հիմնական պատիժ` ազատազրկում 2 տարի ժամանակով՝ առանց պատիժը պայմանականորեն չկիրառելու:

Ջերմուկի առողջության կենտրոնի 59-ամյա մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ըստ դատական ակտի՝ դատաքննությամբ և քրեական գործի նյութերով պարզվել է, որ բժիշկն աշխատել է՝ որպես  Ջերմուկի առողջության կենտրոն ընկերության շտապ օգնության բժիշկ, և ըստ գրաֆիկի՝ դեպքի օրը եղել է շտապ օգնության հերթապահ բժիշկը: Տուժողը կենդանության օրոք առողջության հետ կապված որևէ լուրջ խնդիրներ չի ունեցել և աշխատել է՝ որպես վարորդ: Աշխատանք չլինելու պատճառով նա տանն է եղել, և այդ մի քանի օրը գանգատներ է ունեցել թիկունքի շրջանի ցավերից` ծակոցներ են եղել, ինչի համար էլ որդիները նրան պետք է տանեին բժշկական հետազոտման: Սակայն նախորդ օրը լոգանք ընդունելուց հետո նրա մոտ կրկնվել են թիկունքի շրջանի նույնատիպ ցավերը, ինչն էլ ընտանիքի անդամներին անհանգստացրել է, և նրան ԷՍԳ հետազոտման համար շտապ օգնություն են կանչել: Քիչ անց ժամանել են շտապ օգնության բժիշկը ու բուժքույրը: Ըստ դատական ակտի՝ բժիշկը լսել է հիվանդի գանգատները և անամնեզ հավաքելիս նրանից տեղեկացել, որ սրտի շրջանի սուր ցավերն անհանգստացնում են իրեն, և ցանկանում է ԷՍԳ հետազոտության ենթարկվի: Բժշկի ցուցումով բուժքույրը նախ՝ չափել է հիվանդի ճնշումը, որը սահմանվածից բարձր է եղել, առանց էլեկտրասրտագրություն կատարելու, որից հետո միայն հնարավոր կլիներ ըստ ցուցումների գնահատել դեղորայքային ներարկում կատարելու անհրաժեշտությունը, որպես տվյալ կանչի պատասխանատու՝ բուժքույրին ցուցում է տվել դեղորայքային ներարկում կատարել: Այդ պահին սենյակում գտնվող տուժողի ընտանիքի անդամները բժշկին հայտնել են հիվանդի դեղորայքային ալերգիա ունենալու մասին, նույնիսկ հիվանդն ինքն է հրաժարվել ներարկվելուց՝ բուժքրոջն ասելով՝ «մի կողմ գցիր, ինձ մի սրսկիր, հեռու տար ներարկիչը», իսկ մյուս որդին առաջարկել է դեղորայքի փորձարկում կատարել, սակայն բուժքույրը չի ընդունել նրա առաջարկը՝ պատճառաբանելով, որ ներարկվող դեղորայքն անտիբիոտիկ չէ: Բժիշկն էլ իր հերթին՝ ուշադրություն չդարձնելով նրանց զգուշացումներին, անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, անտեսելով հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը, որի պայմաններում հակացուցված է եղել ներարկում կատարելը, հիվանդին շտապ բուժօգնության ընթացքում բուժքրոջը դարձյալ ոչ իրավաչափ ցուցում է տվել՝ կատարել ներարկում:
Բուժքույրը, ըստ բժշկի ցուցումի՝ մի քանի դեղերի կոմբինացված միջմկանային ներարկում է կատարել այն դեպքում, որ նշված դեղորայքներն իրենց համակցությամբ մեկ ներարկիչով ներարկելն այնքան էլ ցանկալի չի եղել: Այդ ներարկումից վայրկյաններ անց տուժողը հայտնվել է շոկային վիճակում և կորցրել գիտակցությունը: Ըստ դատական ակտի՝ նույն պահին սենյակ են մտել նրա որդիներն ու արհեստական շնչառություն տալով՝ փորձել են ուշքի բերել ու շոկից հանել իրենց հորը: Միևնույն ժամանակ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ հիվանդի մոտ շոկային վիճակ առաջացնելուց հետո և նրան այդ վիճակից դուրս բերելուն ու նրա կյանքը փրկելուն ուղղված միջոցառումներ իրականացնելիս, բժիշկը կրկին դրսևորել է անփույթ վերաբերմունք, այս դեպքում էլ է ձեռնարկել ոչ ճիշտ ու ոչ լիարժեք միջոցառումներ: Այն է՝ նախապես տեղեկացված լինելով հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքի մասին և գնահատելով անաֆիլակտիկ շոկի առաջացման հնարավորությունը, խախտելով առողջապահության նախարարի հրամանի պահանջները, առաջին օգնության պրեպարատի՝ ադրենալինի ներարկման ձևի և չափաքանակի վերաբերյալ բուժքրոջը տվել է ոչ ճիշտ ցուցում. կոտորակային ձևով դեղաչափը մինչև դրական արդյունքի հասնելը բարձրացնելու փոխարեն (մի քանի մլ-ից՝ մինչև 2-3 մլ) ցուցում է տվել կատարելու 1.0 մլ դեքսամետազոն, 1.0 մլ սուպրաստին և 1.0 մլ ադրենալինի ներարկում, ապա՝ դեքսամետազոն 1.0 մլ, ինչը բուժքրոջ կողմից կատարվել է: Այդ ներարկումից հետո տուժողը մեկ ակնթարթ գիտակցության է եկել, խորը շնչել և վայրկաններ անց կրկին կորցրել է գիտակցությունը: Ներարկումներից հետո առաջացած շոկի հետևանքով հիվանդը մահացել է: Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել, դատական քննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն հայտարարել է, որ ինքը հիվանդից չի հարցրել դեղորայքային ալերգիայի մասին, ինչը պարտավոր էր անել: Խնդրել է հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը, որի ընթացքում ևս հրաժարվել է ցուցմունք տալուց, միայն ցուցմունք է տվել այն մասին, որ որպես շտապ օգնության բժիշկ՝ տուժողին բուժօգնություն ցուցաբերելիս՝ իր կողմից ձեռնարկված միջոցառումները համապատասխանել են հիվանդի վիճակին և եղել են ճիշտ:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am