Ես չեմ պատրաստվում զբաղվել եթեներով.Արմեն Սարգսյան

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում  , Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե գործող նախագահի հետ քննարկե՞լ է ապագա վարչապետի և ապագա նախագահի լիազորությունները,ասել է .«Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ քննարկեմ ապագա նախագահի լիազորությունները»։ Վարչապետի հետ քննարկել ե՞ք ապագա նախագահի լիազորությունների հարցը՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում նրա լիազորությունները, որտե՞ղ՝ նախագահի լիազորությունները հարցին, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ հասկանում Ձեր հարցը, չեմ հասկանում, թե ո՞ւմ հետ պետք է խոսեմ, որովհետև նախ՝ ես ընտրված նախագահ չեմ՝ մեկ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է հանրապետության հաջորդ վարչապետը։ Ինձ համար պարզ չէ, ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի քննարկեմ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, երրորդը՝ հանրապետության նախագահի հետ ընդհանրապես մենք իհարկե քննարկել ենք Սահմանադրությունը, օրենքները, բայց այսօր հանրապետությունում՝ Ազգային ժողովում, կառավարությունում տեղի է ունենում շատ ինտենսիվ աշխատանք, մեծ քանակությամբ օրենքներ են ընդունվում, և քանի այդ օրենքներն ընդունված չեն, քանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետին և կառավարությանն, աբստրակտ քննարկումը՝ հիմնված լինելով եթեների վրա, կարելի է անվանել որպես ակադեմիական։   Ինչ վերաբերում է նրան, թե իր կարծիքով, ո՞վ կառաջադրվի վարչապետ, նախագահի թեկնածուն նշել է. «Որպես անհատ, չունեմ թեկնածու, որպես տրամաբանող մարդ, կարող եմ տրամաբանել, թե ովքեր են լավագույն թեկնածուները, սակայն զբաղվելով սպեկուլյացիայով՝ եթեներով․․․ եթեները շատ ծանր արժեք ունեն, եթեները մաթեմատիկայում կոչվում են ռեկուրսիվ ֆունկցիաներ, որոնք ունեն մի նպատակ՝ համակարգն ավելի բարդացնելու, և եթե շատ եթեներ ունեք, շատ դժվար է ճշգրիտ լուծումներ գտնել։ Այնպես որ, ես չեմ պատրաստվում զբաղվել եթեներով, մանավանդ ես ինքս դեռևս նախագահ չեմ, ուրեմն՝ եթե նախագահ դառնամ, կսկսեմ ավելի լուրջ Ձեր հարցի մասին մտածել»։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am