Կոռուպցիան և մյուս խնդիրները վերևից ներքև պետք է լուծվեն. Արմեն Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:Պատասխանելով հարցին, թե ինչը դրդեց իրեն համաձայնել Սերժ Սարգսյանի առաջարկին և առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու,ասել է. «Իմ առջև դրված պատասխանատվությանը ոչ ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ։ Տեղյակ եմ՝ ինչ է կատարվում Հայաստանում, բայց երբ հանդիպում ես պարզ մարդկանց, լրիվ ուրիշ մոտեցում է և՛ քո մեջ, և՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Մարդիկ ավելի բաց ցանկությամբ շփվում են, իրենց սպասելիքն են քեզ ասում: Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար նրանից սպասելիքներ պետք չի ունենալ, կա նաև մյուս ծայրահեղությունը՝ որ ՀՀ նախագահը ամեն ինչ կարող է. իրականությունը երկուսի մեջտեղում է»: «ՀՀ նոր Սահմանադրությամբ, քանի որ ՀՀ նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված մեծ պարտականություններ ու լիազորություններ, նախևառաջ մեծ խնդիր է, թե ինչպիսի էություն կլցվի այդ շրջանակի ներսում, հետևաբար մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա՝ ինչ-որ ձևով ձևավորել նախագահի կերպարը և նոր խորհրդարանական նախագահի մշակույթ ստեղծել»,-ասել է նա: Արմեն Սարգսյանը նշել է , թե ինչպիսին կցանկանար տեսնել նոր նախագահի ինստիտուտը:« Հաշվի առնելով Սահմանադրությունը և նոր ընդունվող օրենքները, բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում։  Սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»։ Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով, նաև օգտագործելով այն բոլոր քաղաքական լծակները, որոնք Սահմանադրության մեջ են և տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախագահը կարող է չհամաձայնել այս կամ այն որոշման հետ, ստորագրել կամ չստորագրե՝ դրանով համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով»: Արմեն Սարգսյանը խոստովանել է, որ ըստ նոր օրենքների, անգամ եթե ՀՀ նախագահը դեմ լինի որևէ որոշման, այն կարող է ընդունվել նաև առանց իր համաձայնության. «Բայց հանրության մեջ որևէ որոշում, որը չի ստացել ՀՀ նախագահի հավանությունը և համաձայնությունը, դա արդեն ազդանշան է հանրությանը, որ ինչ-որ մի բան սխալ է այդտեղ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նախագահը բավական մեծ լծակներ ունի»։ «Խնդիրները բազմաթիվ են, կարելի է խոսել կոռուպցիայի մասին, վստահության պակասի, հույսի ու հավատի պակասի, գուցե կարող ենք խոսել քաղաքացու մասին, քաղաքացիական հասարակության մասին։ Դրանք բոլորը լուծում ունեն և հստակ են. լուծումները պետք գան վերևից ներքև։ Ցանկացած օրենք, որ ընդունվում է պետք է հակակոռուպցիոն թեստ անցնի։ Պետք է ունենանք մարմիններ, որոնք հստակ վերահսկում են այդ պորցեսները։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարը նաև ներքևից վերև է, հասարակությունն իր մշակույթով չպետք է ընդունի կոռուպցիան։ Այստեղ նախագահն անելիք ունի՝ հասարակության կարծիքը ուղղորդելու։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am