Ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
