Անիմաստ կրքերը հանդարտեցնելու համար են հուղարկավորել եկեղեցական ծեսով. Շիրակի թեմի առաջնորդ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ոչ թե արգելել է զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանին եկեղեցի տանել, այլ առաջարկել է  հուղարկավորել քաղաքացիական ծեսով, քանի որ զոհված զինծառայողը մկրտված չի եղել: NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդը վրդովված ասաց, որ իր 19 տարվա ծառայությունը զրոյի են հավասարեցնում նման լուրեր տարածելով: «Մենք ընդամենը առաջարկել ենք, որ քաղաքացիական ծեսով հուղարկավորությունը կատարվի, քանի որ զինծառայողը մկրտված չի եղել, մենք չենք արգելել նրան եկեղեցի տանել, մենք ընդամենը կարգն ենք բացատրել: Ամենայն հարգանք զոհված զինվորին, իր ծնողներին երկրպագություն, խոնարհություն, բայց եթե էդ մարդը իրեն պահել է իբրեւ աթեիստ, ի՞նչ գործ ունի Հայ առաքելական եկեղեցում»,-վրդովված ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Շիրակի թեմի առաջնորդի խոսքով` կրքերը հանդարտեցնելու եւ իրավիճակը ավելի չլարելու համար են զինծառայողին եկեղեցական կարգով հուղարկավորել. «Այո, անիմաստ կրքերը հանդարտեցնելու համար ենք եկեղեցական կարգով հուղարկավորությունը արել, բայց որտե՞ղ է գրված, որ չմկրտված մարդը եկեղեցական կարգով հուղարկավորվի»:

Շիրակի թեմի առաջնորդը պնդեց, որ զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանը մկրտված չի եղել, նույնիսկ խմբակային չի մկրտվել, ինչպես պնդում են նրա հարազատները: «Այդ երեխան մկրտված չի եղել, քանի որ Սամվել Բալասանյանը վերջին խմբակային մկրտությունը կատարել է 2001 թվականին, երբ որ այդ երեխան 3 տարեկան էր եւ չէր կարող դպրոցում լիներ եւ ճշտել ենք, որ դպրոցում չի մկրտվել այդ երեխան»,-ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Թեմի առաջնորդը վրդովված էր, որ իր 19 տարվա ծառայությունը արատավորում են կեղծ լուրեր տարածելով, առանց իրական ճշմարտությունը պարզելու: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Արցախում  հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանի հարազատները ցանկացել են տղային հուղարկավորել եկեղեցական կարգով, սակայն, նրանց բացատրել են, որ չեն կարող եկեղեցում դնել նրա դին, քանի որ տղան մկրտված չէ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մերժումը ստանալուց հետո ախուրյանցիները որոշել են անտեսել եկեղեցու ընդդիմությունն ու զոհված զինվորի դին տարել են եկեղեցի: Նշենք, որ զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանը ՌԴ-ից Էր եկել Հայաստան ծառայելու համար, նա 5 ամսից կզորացրվեր: Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am