Արագածոտնի մարզի Արուճ գյուղում 57–ամյա տղամարդու հայրական տանը հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. կա ձերբակալված. նկարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան , որպեսզի դատարանը խուզարկության որոշում տա Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 57-ամյա Գնել Հովհաննիսյանի հայրական տանը խուզակություն կատարելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որից հետո Ոստիկանության կազմակերպված հանցավորությամ դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապռետ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրիակոսյան), Ոստիկանության Շենգավիթի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի), Ոստիկանության Աշտարակի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ալբերտ Երիցյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչկան վարչության ( վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ խուզարկություն է կատարվել Գ. Հովհաննիսյանի հայրական տանը, որը Արագածոտնի մարզի Արուճ գյուղում է, որտեղ էլ տան կիսանկուղում գտնվող թաքստոցում հայտնաբերվել և առգրավվել է՝ որսորդական հրացանի կոտորակներ, 2 շիշ «սոկոլ» տեսակի վառոդ, 5.45 և 7.62 տ/չ 54 փամփուշտ, տարրայի մեջ լցված «սոկոլ» տեսակի վառոդի խառնուրդ, որսորդական 12 լուցկիներ, ինքնաձիգի 3 կողապայուսակ, նռնակի 2 կողապայուսակ, զինվորական 2 ջրաման, զինվորական ճաշաման, 1 տուփ 32 տ/չ որսորդական հրացանի պայթուցիչ, 2 կգ կշռով ձկնորսական արճիճե ծանրոց, ականորսիչի ականջակալ, «ՀՄՄ» դիտման սարք, զրահամեքենայի «ՏՊԿՈՒ 2Բ» տեսակի նշանառուի օպերատոր տեսասարք, գնդացրի բռնիչ, «ՊԻԿ» գազախողովակի արագության փոխանցիչ, «ՊԿ» տեսակի ընթացքի նշանոց՝ իր նշանահատիկով, 1 հատ ինքնաձիգի գարեփուկ, 1 հատ 800գ. տարողությամբ տարրայով «տաուտ», 4 հատ արբալետի նետ, 1 հատ ազդանշանային հռթիռի ինքնաշեն սարք, 1 հատ 5.6 տ/չ ինքնաշեն կրակայրիչ, 7 հատ որսորդական հրացանի փամփուշտի փականների տուփ, 1 հատ «ՏՏ» տիպի ատրճանակի պատյան, 2 հատ ինքնաձիգի պիտույքատուփ, 1 հատ որսորդական հրացանի մաքրիչ, 1 հատ յուղման ներարկիչ, 1 հատ որսորդական հրացանի փամփուշտի լիցքավորիչ, 1 հատ «ՌՊԿ» տիպի 7.62 մմ տ/չ ձեռքի գնդացրի փամփուշտ, 1 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված 32 տ/չ որսորդական հրացանի խզակոթª փողակալով, 1 հատ «Կարաբին» տիպի հրացանի փակաղակ, 1 հատ ինքնաձիգի հետադարձ մեխանիզմի հրան, 14 հատ ինքնաձիգի համար նախատեսված խլացուցիչի ռետինե մեմբրան, 1 հատ որսորդական վերարկու, 29 հատ լիցքավորված 32 տ/չ որսորդական հրացանի փամփուշտ, 5 հատ նմանատիպ փամփուշտ, 1 հատ 32 տ/չ որսորդական հրացանի պահեստատուփª զսպանակով, 1 հատ 200 գ. տարրայով «սոկոլ» տեսակի որսորդական վառոդ, 6 հատ «ԱԿՄ» տիպի ինքանաձիգի պահեստատուփ, 9 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի փամփուշտ, 1 հատ ինքնաձիգի սվին դանակ, 1 հատ 1952թ. արտադրության 32 տ/չ որսորդական հրացանի փող, 4 հատ ինքնաձիգի խլացուցիչ, 1 հատ 32 տ/չ հրացանի փակաղակ, 3 հատ պիտույքատուփ, 1 հատ 7.62 մմ տ/չ «ՆԱԳԱՆ» տիպի ատրճանակ, 1 հատ քանդված վիճակում գտնվող «ԱԿՄՍ» տիպի «ՏՑ 6540» 1993թ. արտադրության ինքնաձիգ, 1 հատ փակաղակ «ՏՑ 6540», թվով 1 գազախողովակª փողային պահպանակով, 1 հատ հետադարձ մեխանիզմª հրիչով, 1 հատ փողատուփի կափարիչ, 1 հատ «Դրագունով» տիպի դիպուկահար հրացանի «ՑԲԴ» փող, 1 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի փող, 2 հատ ինքնաձիգի շամփուր, 3 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳԴ-5» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳ-45» տիպի նռնակ, 1 հատ «ՌԿԳ» տիպի նռնակ, թվով 5 հատ նռնակի պայթուցիչ, 2.4 կգ տրոտիլե պայթուցիկ լիցք, 2 տուփ պլաստիկ «Ջ-4» տեսակի պայթուցիկ լիցք, 8 հատ էլեկտրոդետոնատոր, 6 հատ «ԿԴ-8» դետոնատոր, 5 մետր այրվող լար, 33 հատ 5.6 տ/չ փամփուշտ, 17 հատ 9.18 տ/չ ատրճանակի փամփուշտ, 123 հատ 7.62 մմ տ/չ «Ռևոլվեռ» ատրճանակի փամփուշտ, 1 հատ յուղի տարրա, 475 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտ, 27 հատ 7.62 տ/չ արցունքբեր փամփուշտ, 2 հատ 7.62 տ/չ զրահահատ հրկիզվող փամփուշտ, 1 հատ 7.62 տ/չ «ԼՊՍ» տեսակի փամփուշտ, 29 հատ 32 տ/չ որսորդական հրացանի փամփուշտ, 1 հատ սև գույնի քողարկող դիմակ, 69 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, 13 հատ 5.45 տ/չ, լուսարձակող փամփուշտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանը ձերբակալվել է, ով, ի դեպ՝ իրավապահներին հայտնել է, որ նշված զենքն ու զինամթերքը նա ձեռք է բերել 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:
Ոստիկաններն ու քննիչները Արագածոտնի մարզի Արուճ գյուղում 57–ամյա տղամարդու հայրական տանը հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. կա ձերբակալված
Ոստիկաններն ու քննիչները Արագածոտնի մարզի Արուճ գյուղում 57–ամյա տղամարդու հայրական տանը հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. կա ձերբակալված
Ոստիկաններն ու քննիչները Արագածոտնի մարզի Արուճ գյուղում 57–ամյա տղամարդու հայրական տանը հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. կա ձերբակալված

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am