Միլիոնավոր եվրոներ. Ի՞նչ է փոխելու Սերժ Սարգսյանը

Երեկ Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը: Փաստաթուղթը սահմանում է առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները նոր՝ Եվրոպական միություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ: Համագործակցության չորս ոլորտներն են՝ Կառույցների հզորացում և պատշաճ կառավարում, Տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ, Միակցվածություն, էներգաարդյունավետություն, բնապահպանություն և կլիմա, Շարժունություն և մարդկանց միջև շփումներ: Գործընկերության առաջնահերթությունները առանցքային նշանակություն կունենան մինչև 2020 թվականը Հայաստանին տրամադրվելիք ԵՄ աջակցությունն առաջնորդելու հարցում: Նշյալ ժամանակահատվածում ԵՄ-ն կողմից Հայաստանին հատկացվել է 160 մլն եվրո՝ ներդրում կատարելու կրթության և նորարարության և այլ ՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար առանցքային ոլորտներում: «Մեր նոր Համաձայնագրի հետ զուգորդված, որը ստորագրել ենք միայն երեք ամիս առաջ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, մենք վերահաստատում ենք դրական արդյունքների ձեռքբերմանն ուղղված մեր համատեղ հանձնառությունը այն ոլորտներում, որոնք իրոք կարող են դեպի դրական փոխել մարդկանց կյանքը, թե՛ Եվրոպական միությունում և, թե՛ Հայաստանում», ֊ նշել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: ֊ «Մենք շարունակում ենք ներգրավվածությունն ու գործունեությունը և աշխատում ենք այդ հանձնառություններն իրականություն դարձնելու ուղղությամբ», հավելել է նա: «Ողջունում եմ Գործընկերության առաջնահերթությունների ընդունումը ԵՄ-ի և Հայաստանի միջև: Այն հանդիսանում է մեր երկկողմ հարաբերությունների տարբերակման անմիջական արդյունքը, որը կառուցում ենք փոխադարձ շահերի հիման վրա: Այն ուղի կհարթի մեր փոխհարաբերությունների համար, որոնք նպատակ ունեն շոշափելի օգուտներ բերել Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում», ֊ ասել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը: Ֆեդերիկա Մոգերինին և Էդվարդ Նալբանդյանը քննարկել են ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները ավելի լայն շրջանակում, այդ թվում, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման պլանները, որը ստորագրվել էր 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև քննարկելու 2020թ. 20 արդյունքների առաջընթացը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի օրենսդրության մոտարկում Եվրոպական միության օրենսդրությանը: Համաձայնագրի իրականացումը կոնկրետ օգուտներ կբերի քաղաքացիներին, այդ թվում, տնտեսական աճի աշխատատեղերի ստեղծման, անվտանգության և բնապահպանական չափանիշների բարելավման միջոցով, ինչպես նաև ավելի արդար կանոնների ներդրման միջոցով, երբ դա վերաբերում է մրցակցությանը և պետական գնումներին: Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին՝ ընդգծելով, որ այս կարևոր փաստաթուղթը տարբեր բնագավառներում համագործակցության խորացման մեծ հնարավորություններ է ընձեռում: Նա, կարևորելով ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումները, գոհունակությամբ նշել է, որ նախորդ տարվա մայիսին նմանատիպ հանդիպումներից ի վեր Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, որի գագաթնակետն էր Բրյուսելյան գագաթաժողովին համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Նրա ելույթից հետո Եվրախորհրդարանի պատգամավորները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծելով, որ Եվրասիական միության անդամ Հայաստանի քայլերը օրինակելի են դրական ներգրավվածության տեսանկյունից։ Նալբանդյանը պատասխանել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների՝ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության, տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին: Այսպես, ԵՄ-ն կողմից Հայաստանին հատկացվում է 160 մլն եվրո՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար, նախանշվում են առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները: Հայաստանն ու ԵՄ-ն, կարելի է ասել, կամաց-կամաց իրենց քայլերն են իրականացնում՝ Հայաստանի զարգացման ուղղությամբ: Այդ ճանապարհին, բազմիցս ասվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող պատրանքներով «կերակրել» եվրոպացի գործընկերներին: Այսինքն, անհրաժեշտ են լինելու իրական բարեփոխումներ, այլ ոչ թե, օրինակ, ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև Հայաստանի՝ կամուրջ դառնալու հնարավորությունների մասին շարունակական ճառեր: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am