Կգա՞ Ալիևի «գլխից բռնելու» ժամանակը

Ալիևի աղմկահարույց՝ Երևան ու Զանգեզուր՝ «ադրբեջանցիների պատմական հողեր վերադառնալու» մասին ելույթից հետո առաջինը Մոսկվան՝ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով անդրադարձավ նշյալ հայտարարությանը, այն կարգավորման համար անտեղին գնահատելով: Նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը: Հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարություններին, որոնք ոչ միայն հակասում են Մինսկի խմբի սկզբունքներին, այլև վտանգում են Հայաստանի գոյությունը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է. «Ֆրանսիան շարունակում է լիարժեք կերպով հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային լուծմանը: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին բարեխիղճ աշխատել այս հարցում, մասնավորապես, ձեռնպահ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որոնք կարող են սրել լարվածությունը»: Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից՝ ՌԴ-ից, Ֆրանսիայից և որոշակիորեն նաև ԱՄՆ-ից արդեն կա դիրքորոշում: Միացյալ Նահանգները միջնորդի դերում անում է հնարավոր ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, ինչպես հաղորդում են ադրբեջանական գործակալությունները, այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Կարևոր է դասեր քաղել անցյալից, սակայն շատ ավելի առաջնահերթ է կառուցել ավելի լավ ապագա: Որպես հակամարտության կարգավորման հարցում միջնորդ երկիր՝ ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հակամարտող կողմերի հանդիպումներ կազմակերպելու նպատակով», – նշել է ամերիկացի դիվանագետը: Որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների հայտարարությունները շարունակում են բալանսավորված մնալ և չեն մատնանշում Ադրբեջանին որպես ղարաբաղյան բանակցային գործընթացը տապալող, սադրանքներ հրահրող և ռազմատենչ հռետորաբանությամբ պատերազմի քարոզչություն տանող, այնուամենայնիվ, այս երկրները որոշեցին արձագանքել Ալիևին, ինչը, թերևս, նյարդայնացնում է Բաքվին: Բաքուն էլ կամաց-կամաց գտնում է պատճառներ պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին: Ադրբեջանը կոչ է արել Փարիզին` չսատարել Արցախին: Ֆրանսիային և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին պետք է լրջորեն մտահոգեն Հայաստանի անօրինական գործողությունները, ներառյալ օկուպացված տարածքների ժողովրդագրական կազմի փոփոխությունը և ադրբեջանական ժողովրդի նյութական-մշակութային հուշարձանների և հոգևոր ժառանգության ոչնչացումը: Այս մասին ասվում է փետրվարի 8-ին Իլհամ Ալիևի ելույթի` Ֆրանսիայի ԱԳՆ-ի քննադատության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի մեկնաբանությունում: Բաքուն, պարզվում է, անհանգստացած է Ֆրանսիայի տարածաշրջանների և Ղարաբաղի անօրինական ռեժիմի միջև կապերի հաստատմամբ` ի հակառակ Ֆրանսիայի ԱԳՆ-ի և ՆԳՆ-ի շրջաբերականի և Փարիզի կարգավիճակի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի: Բաքվին, իհարկե, մշտապես են նյարդայնացրել Արցախ եվրոպական երկրների ներկայացուցիչների՝ քաղաքական գործիչներից մինչև լրագրողների, այցերը: Շատ ավելի կարևոր է, սակայն, որպեսզի հայկական դիվանագիտությունը հասնի նրան, որ Հայաստանի գործընկեր պետություններից, նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից հնչեն: Այլ կերպ ասած՝ պետք է Ալիևի «գլխից բռնել»: Հակառակ դեպքում, գնալ բանակցությունների, ապա վերադառնալ ու լսել, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ Ալիևի հերթական «զառանցանքը», արդեն տրամաբանության ու բանականության բոլոր սահմաններից դուրս է: Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am