Քոչարյանի ուրվականը՝ ՀՀԿ-ում

Խորհրդարանում Մարտի 1-ի թեմայով հրավիրված լսումները իշխանությունը տարավ մի ուշագրավ հունով, որը ձգվում էր դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հատկապես էմոցիոնալ ելույթ ունեցավ ժամանակին խորհրդարանի կողմից մարտյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծած ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը: «Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որեւէ մեկը սխալ է արել, միտումնավոր է արե՞լ, հանցագո՞րծ է, ուրեմն թող պատժվի որպես հանցագործ։ Թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով: Ու շատ դժվար է: Ես անընդհատ հիշում եմ այդ իրադարձությունները: Որոշ մարդիկ, որ մասնակից էին դրան, մոռացան հաջորդ օրերը, իսկ ես տարի ու կես անընդհատ այդ կադրերը նայել եմ ու ապրել եմ դրանով, դա մի դժոխք էր: Ես անընդհատ հիշել եմ հարազատների, ծնողների արցունքները կամ հայացքները: Դրա համար ինչ-որ մի բան պետք է անել այդ ուղղությամբ» : Նիկոյանը խոսեց նաեւ այն մասին, թե ինչո՞ւ Փաստահավաք խումբը հարցաքննության չհրավիրեց Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներին, ասաց՝ հանձնաժողովը իրավասություն չուներ հարցաքննության կանչելու նախկին պաշտոնյաների։ Այնուհետև հանրապետական պատգամավորը դիմեց Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։«Առաջին նախագահին՝ ասում էիք՝ ինձնից բացի թող էլ ոչ մի զոհ չպահանջվի, ժողովրդին վստահություն էիք ներշնչում՝ նրանց ապահովության մասին, բայց երբ մարտի 1-2-ի օրը հարյուր հազարավոր մարդիկ գտնվում էին այնտեղ լարված վիճակում՝ վիրավորված, կատաղած, զայրացած, և պետք էր առաջնորդ, որ այդ մարդկանց ղեկավարեր, հայտարարվեց, որ իմ անվտանգությունն ապահովված չէ, այդ իսկ պատճառով չեմ գա: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց անվտանգությունն էլ ապահոված չէ, չէ՞ որ ամբողջ մի իշխանություն այնտեղ էին: Մի ամբողջ իշխանություն այնտեղ էին, բա չգիտեի՞ք իշխանության քայլերն ինչ էին լինելու»։ Քոչարյանին դիմելով էլ Նիկոյանը սենսացիոն բացահայտում արեց. «Դուք արտակարգ դրությունը հայտարարելը հիմնավորելով հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»: Այն, որ ՀՀԿ-ականները բազմիցս են Մարտի 1-ի զոհերի համար մեղադրանքներ ուղղել առաջին նախագահի կողմը, գիտեն բոլորը, սակայն այսպիսի կացնային մոտեցում Քոչարյանի հանդեպ երբեւէ չի դրսեւորվել: Անշուշտ, մարտյան իրադարձությունների համար Քոչարյանի մեղքի ու պատասխանատվության մասին առաջին անգամը, չէ, որ հայտարարվում է, սակայն այդ մասին խոսել են ընդդիմադիրները, կամ իշխանության կողմից գործուղված ընդդիմադիրները, պարզ ասած՝ իշխանությունն իր բերանով գրեթե չի ակնարկել նման հարցեր, ինչն արվեց տասը տարի անց՝ Նիկոյանի բերանով: Արդյոք իշխանությունը իրական վտանգներ է զգում ՀՀ երկրորդ նախագահից, ով վերջին շրջանում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում: Օրերս էլ պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Ղարաբաղ, տեղեկություններ սպրդվեցին, որ կատարած այցն ամենևին էլ պատահական չէր: Քոչարյանը ինֆորմացված է, որ Ղարաբաղի իշխանական վերնախավում ևս լուռ դժգոհություն կա Սերժ Սարգսյանից: Քոչարյանը համոզված է, որ այդ դժգոհությունը մի պահի կարող է այնպիսի կրիտիկական դրսևորում ստանալ, որը իրեն կրկին կբերի իշխանության: Հիշեցնենք, որ Սերժ Սսարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը կանխելու հայտարարություններ են անում նաեւ Ելք-ից, եւ չի բացառվում իրավիճակի անսպասելի շրջադարձ: Այս համատեքստում հասկանալի է դառնում Քոչարյանի նկատմամբ ՀՀԿ-ի վախերի պատճառը: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am