Իշխանության սպառնալիքն իր արդյունքը տվեց

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում  նորից քննարկման էր ներկայացվել Ծառուկյան խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, անցում կատարել ամբողջովին համամասնական համակարգին: Շատերին զարմանք կպատճառի, քանի որ ԲՀԿ-ն ոչ վաղ անցյալում 4+4+4 ֆորմատով մասնակցում էր ԸՕ ձեւավորման քննարկումներին, որն  ընդունվեց քաղաքական ուժերի լայն համաձայնությամբ: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ հիշեցրեց՝ ժամանակին այդ Ընտրական օրենսգրքին ԲՀԿ-ն կողմ է քվեարկել եւ այն ընդունվել է կոնսենսուսով. «Եղել են մի քանի պահանջներ, որոշ պահանջներ քաղաքական կոնսենսուսի ժամանակ ընդունվել են, որոշ պահանջներ՝ ոչ: Ես հասկանում եմ տիկին Զոհրաբյանի փաստարկը, հետո համոզվել են, որ ռեյտինգայինի անհրաժեշտությունը չկա, բայց քաղաքական մեծ կոնսենսուսով կայացված որոշումը չենք կարող այստեղ միանգամից փոխել»: Նա առաջարկեց հանձնաժողովին տալ բացասական եզրակացություն: Զոհրաբյանն էլ հակադարձեց, որ դա քաղաքական կոնսենսուս է եղել ՝ փոխզիջումային տարբերակ : Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2017 թ․ ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրական համակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խորհրդարանական ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվեցին: «Ընտրական պայքարն ընթացավ ընտրություններին մասնակցող, նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ, որտեղ գաղափարական եւ ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան: Արդյունքում` ընտրական համակարգն ամբողջությամբ ընտրողի համար դարձավ անհասկանալի եւ բարդ: Ուստի` նման ընտրական համակարգով ընտրություններ անցկացնելը չի բխում ժողովրդավարական իշխանություն ձեւավորելու սկզբունքից: 2017 թվականի ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տարածքներում հիմնականում հաղթել են տարածքային այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են բացարձակապես ոչ քաղաքական հենքի վրա: Մրցապայքարը հիմնականում ընթացել է որպես ռեսուրսների պայքար»: Թվում էր, թե այս հարցում խորհրդարանում պետք է կոնսենսուս ձեւավորվի, քանի որ անցած շաբաթ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտության մասին բարձրաձայնում էին նաեւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, որն իսկզբանե առաջարկում էր ռեյտինգային ընտրակարգի այն տարբերակը, որ Հայաստանը դիտարկվի մեկ ընդհանուր մարզ, սակայն այդ կոնսենսուսը չկայացավ: Հանձնաժողովում քննարկումը հանգուցալուծվեց նրանով, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ու ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Անդրանիկ Կարապետյանը դեմ քվեարկեցին, նախագծին կողմ էին Ելք եւ Ծառուկյան խմբակցությունների պատգամավորները: Հիմա մնում է հասկանալ՝ սա արդյոք խմբակցության, եթե ավելի լայն՝ կուսակցության դիրքորոշումն է, թե բացառապես Անդրանիկ Կարապետյանի: Խնդիրն այն է, որ անցած շաբաթվա նախահարձակ հայտարարություններից հետո քիչ հավանական է, որ ՀՅԴ-ն մատների արանքով նայեր այս հարցին եւ թույլ տար, որ իր խմբակցության պատգամավորն էլ բնազդաբար կողմ քվեարկեր ՀՀԿ-ականների հետ:  Ամենայն հավանականությամբ  կոալիցիոն գործընկերներին իշխող մեծամասնությունը իրենց սեփական տեղն է ցույց տվել՝ մահ կամ իշխանություն վերջին ժամանակների հոգեհարազատ լոզունգի ներքո: Անի Սահակյան  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am