Բա որ մեր առջև էլ փակեն արտագաղթի «դռները»

Պաշտոնական Թբիլիսին ակտիվ քայլեր է ձեռնարկում` փորձելով կանխել Եվրամիության հետ շուրջ մեկ տարի առաջ հաստատված ազատ վիզային ռեժիմի սառեցումը: Նախօրեին Վրաստանի արտգործնախարարության ղեկավարությունը շտապ խորհրդակցություն էր հրավիրել, որին ներկա էր նաև Եվրամիության կառույցներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նատալյա Սաբանաձեն: «Ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը գործի դնելու մասին առայժմ խոսք չկա: Մենք, սակայն, պետք է արագորեն քայլեր ձեռնարկենք այս միտումները կանխելու համար», - հայտարարել է Սաբանաձեն: Այն, որ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի գլխին սև ամպեր են կուտակվում, Թբիլիսիում վերջնականապես հասկացան կիրակի օրը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի՝ Մյունխենում հնչեցրած հայտարարություններից հետո, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Վրաստանում հասկանում են, որ եթե ապաստան հայցողների թիվը կտրուկ կերպով աճի, ապա մենք կգործարկենք [ազատ վիզային ռեժիմի] սառեցման մեխանիզմը: Ազատ վիզային ռեժիմի ապագան Վրաստանի ձեռքում է: Մենք իհարկե կարող ենք և սպասել, սակայն ապաստան հայցողների թվի աճը մտահոգիչ է: Մյուս մտահոգիչ գործոնն այն է, որ ի տարբերություն մյուս պետությունների քաղաքացիների` ապաստան հայցող վրացիների շրջանում հանցագործություն կատարած անձանց թիվն ավելի մեծ է: Այնպես որ, Վրաստանը շատ անելիք ունի», - հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը վրացական հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցում: Դե Մեզյերի հայտարարության հաջորդ օրն արդեն գերմանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` Die Welt-ը հրապարակեց երկրի ներքին գործերի նախարարության տրամադրած պաշտոնական վիճակագրությունը․ - «Նախորդ տարվա սեպտեմբերին Գերմանիայում քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել Վրաստանի 238 քաղաքացի, հոկտեմբերին` 355, նոյեմբերին` 444: 2017 թվականի դեկտեմբերին արդեն Գերմանիայի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած վրացիների թիվը հասել է 522-ի: Այս միտումը պահպանվել է նաև 2018-ին: Հունվար ամսին Գերմանիայում քաղաքական ապաստան հայցող վրացիների ընդհանուր թիվը 745 էր»: Գերմանիայից բացի, շենգենյան գոտու մաս կազմող ևս երկու պետություններ` Շվեդիան և Իսլանդիան, փետրվարի սկզբին իրենց մտահոգությունն էին հայտնել ազատ վիզային ռեժիմից օգտվող և հետագայում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև այդ երկրի քաղաքացիների կողմից կատարվող հանցագործությունների թվի աճի առթիվ: Վերջին խնդիրը եվրոպացիների համար խիստ հրատապ է` հաշվի առնելով վրացիներից կազմված կազմակերպված հանցավոր խմբերի ակտիվացումը Եվրամիության տարածքում: Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեն, սակայն, համոզված է, որ թեև ոչ այնքան բարենպաստ վիճակագրությունը Թբիլիսիի համար խնդիրներ ստեղծում է, սակայն Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի սառեցմանը չի հանգեցնի․ - «Քրեական միջադեպերի քանակը, որոնց մասին այժմ շատ են խոսում, և որոնցում ներգրավված են Վրաստանի քաղաքացիները, վերջին ամիսներին աճել է: Նկատվում է նաև Եվրամիության պետություններում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թվի աճ: Բայցևայնպես, դա այն թվաքանակը չէ, որ ի վերջո հանգեցնի ազատ վիզային ռեժիմի սառեցմանը»: «Չնայած վիզային ռեժիմի սառեցման վտանգ չկա, մենք անհապաղ քայլերի դիմեցինք, երբ եվրոպացի մեր գործընկերներին կողմից ստացանք առաջին [մտահոգիչ] ազդակները», - հայտարարել է Ջանելիձեն: Այսպես, Շենգենյան գոտու պետությունների հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելուց գրեթե մեկ տարի անց Եվրամիության տարածքում քաղաքական ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը կտրուկ կերպով աճել է: Միայն հունվար ամսին Գերմանիայում քաղաքական ապաստան հայցող վրացիների ընդհանուր թիվը 745 է եղել: Այս վիճակագրությունը ստիպում է Գերմանիայի իշխանություններին լրջորեն մտորել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման հարցը Եվրամիության կառույցներում քննարկելու մասին: Գերմանիայի իշխանություններն ասում են, որ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմն իրեն չի արդարացնում, քանի որ վերջին մեկ տարում աճել է ոչ միայն քաղաքական ապաստան հայցողների, այլև վրացիների կողմից Եվրամիության տարածքում կատարված հանցագործությունների թիվը: Անցած շաբաթավերջին շվեդական ոստիկանությունը Lynx կոչվող լայնածավալ գործողության արդյունքում 50-հոգանոց մի հանցախումբ ձերբակալեց, որի 23 անդամները Վրաստանի քաղաքացիներ էին: Նրանց կասկածում են սպանությունների, թմրանյութերի տարածման և շորթման մեջ: Դրան զուգահեռ՝ ֆրանսիական ոստիկանությունը Փարիզում վրացական հանցավոր խմբավորումներից մեկի 8 անդամների ձերբակալեց, որոնց ֆրանսիացի դատախազները մեղադրում են բնակարանային գողություններ կատարելու և վրացի «օրենքով գողերի» ցուցումով գործելու մեջ: Այս ամենի ֆոնին պատահական չէ, որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը մյունխենյան համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, չբացառեց, որ Եվրամիությունը կարող է գործի դնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը: Այսպես, ԵՄ-ն հարևան Վրաստանի հետ կապված ունի մտահոգություններ՝ սպանություն, շորթում, թմրանյութերի տարածում, այս հոդվածներով դատված հանցագործների ներթափանցման վտանգը Եվրոպա: Հայաստանը ևս ձգտում է ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանել: Իսկ ինչ վտանգներ կան մեր երկրի քաղաքացիների առումով, որտեղ դեռ արտագաղթելու ցանկություն, վստահաբար ունեն շատերը: Սա մեր իշխանությունների համար, իսկապես, լրջագույն խնդիր է, մանավանդ, եթե ԵՄ-ն էլ առանձնապես հակված չէ ընդունել արտագաղթողներին... Մետաքսյա Շալունց

դիտվել է 1174 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է․ Ռոբերտ Ամստերդամ Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ Փաստինֆո ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա United Airlines-ի ղեկավարը կարծում է, որ 1 մեկ բարել նավթի գինը 100 դոլարից բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը․ Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am