Սերժ Սարգսյանի վերջնագիրն ու նոր փաստաթուղթը

Մյունխենի անվտանգության համաժողովում «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններին՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը և «ժամանակն այստեղ կարծես կանգ է առել»: Սերժ Սարգսյանը ասել է, թե Հայաստանն ամեն ինչ արել է իրավիճակը հաղթահարելու համար, սակայն 2009-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված հաշտեցման արձանագրություններն այդպես էլ մնացել են թղթի վրա: «Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։ Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է»,- ասել է Սարգսյանը՝ եզրափակելով - «Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին: Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»։ Սերժ Սարգսյանի կողմից սա արդեն երկրորդ անդրադարձն է վերջին ամիսներին՝ Հայաստան-Թուրքիա արձանագրություններին: Սերժ Սարգսյանը նաև ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018թ. գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ: Պաշտոնական Երևանը պնդում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն արտահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ, սակայն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո «Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից և վերադարձավ նախապայմանների լեզվին»: Դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, թե Թուրքիան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է պայմանով, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները»: «Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը», - Բաքվում ասել էր Մևլութ Չավուշօղլուն: Պատասխանելով 2009-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների ճակատագրի մասին հարցին, Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը պետք է իմանա ինչպես իրեն պահել հարևանների հետ․ - «Մենք Հայաստանի առաջ պայման ենք դրել վերադարձնել օկուպացված տարածքները. հայկական կողմի բացատրությունները մեզ համար որևէ նշանակություն չունեն»: Թուրքիայի արտգործնախարարը նաև հերթական անգամ շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Անկարան միշտ Բաքվի կողքին է: Դե ինչ, պաշտոնական Անկարան բացահայտ ստում է: Թուրքիայի իշխանությունները նման պայման Երևանի առջև, բնականաբար, չեն դրել՝ բանակցությունների ժամանակ, այլապես տարուց ավելի հայկական կողմը Թուրքիայի պաշտոնյաների հետ չէր քննարկի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման: Թուրքիայի իշխանություններն այդ պայմանը դրեցին արդեն ցուրիխյան արձանագրությունները ստորագրելուց հետո, հենց այդ օրը՝ մեծ ջանքերով ստորագրվեց այդ փաստաթուղթը, որովհետև Անկարան ցանկանում էր հենց ստորագրման օրը ներկայացնել այդ պայմանը, ինչը չհաջողվեց: Այնուհետև, Թուրքիան վերցրեց արձանագրությունները, դրեց դարակում ու սկսեց պահանջել ԼՂ խնդրի ադրբեջանանպաստ լուծում, որից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում: Սերժ Սարգսյանը Մյունխենում ասել է այն, ինչ պարտավոր էր ասել՝ Հայաստանը հավերժ չի կարող սպասել Թուրքիայի քմահաճություններին: Ավելին՝ Ս.Սարգսյանը հստակ արձանագրել է, որ եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա՝ վավերացնել արձանագրությունները, չարաչար սխալվում է. նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Այսինքն, Սերժ Սարգսյանը հստակ ֆիքսել է, որ վերադարձ ցուրիխյան արձանագրություններին չի լինելու, և եթե որևէ պահից Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն բանակցություններ՝ ապա ստիպված են լինելու զրոյից՝ նոր փաստաթղթի շուրջ բանակցել: Սա, ըստ էության, պատասխանատվության այն գինն է, որն Անկարան կվճարի ցյուրիխյան արձանագրությունները տապալելու համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am