Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի. Eurasianet

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իբր իր «պատմական հողերը» վերադարձնելու մասին հայտարարությունը պաշտոնական Բաքվի կողմի համար վերածվեց լուրջ դիվանագիտական սկանդալի. Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ կերպով հորդորեցին Բաքվին դադարեցնել սադրիչ հայտարարությունները: Այս մասին Eurasianet տեղեկատվական հարթակում գրում է վերլուծաբան Բրեդլի Ջարդինը «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի պնդումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի» խորագրով հոդվածում: Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի նախագահն իր ղեկավարած «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության համագումարի ժամանակ փետրվարի 9-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանն անվանեց Ադրբեջանի «պատմական հող»՝ նշելով, թե այն իրենց«քաղաքական և ռազմավարական նպատակն է» և որ իրենք «պետք է քայլ առ քայլ աշխատեն դրան հասնելու համար»: Հեղինակը նշում է, որ շատ արագ խնդրին արձագանքեց նաև միջազգային հանրությունը: Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հիշեցրեց, որ ներկայում Ադրբեջանը խիստ լարված հարաբերությունների մեջ է հարևան Հայաստանի հետ, ուստի Ալիևի նմանօրինակ հայտարարությունները «բացահայտ կերպով չենք օգնի նպաստելու լարվածության թուլացմանը»: Բրեդլի Ջարդինը գրում է, որ Ռուսաստանից հետո խնդրին անդրադարձավ նաև Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նախազգուշացնելով Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալու այնպիսի հայտարարություններից, որոնք կբորբոքեն նոր լարվածություն երկու երկրի միջև և այդպիսով կվնասեն նաև ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Eurasianet-ի հեղինակը փաստում է, որ հայկական կողմը, սակայն, անբավարար համարեց միջազգային նման արձագանքը պաշտոնական Բաքվի հայտարարություններին: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, մասնավորապես, հայտարարեց, որ «Հայաստանի նկատմամբ նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումներին միջազգային հանրության կողմից ադեկվատ պատասխանի բացակայությունը քաջալերել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովին կրկնել ուժի կիրառման սպառնալիքը»: Բալայանի հայտարարությունը վերաբերում էր Զաքիր Հասանովի կողմից արված այն հայտարարությանը, թե «պատերազմը կարող է բռնկվել ամեն պահի»: Բրեդլի Ջարդինը նշում է, որ Ալիևը նմանօրինակ հայտարարություններով հանդես է եկել նաև անցյալում: Հեղինակն ընդգծում է, որ որոշ մեկնաբաններ նրա վերջին թշնամական հռետորաբանությունը պայմանավորում են արտահերթ նախագահական ընտրություններով, որոնք կայանալու են ապրիլի 11-ին: Մանրամասները՝ Artsakhpress.am-ում։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am