ՇՊՀ ինկվիզիտոր ռեկտորի հերթական դարակազմիկ որոշումը

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը փետրվարի 23-ին անցկացրած գիտխորհրդի նիստում որոշում է կայացրել՝ինչ-որ հանձնաժողով ձևավորել,որը զբաղվելու է մեր՝ Գ. Համբարյանի և Հ. Խորիկյանի կողմից ՇՊՀ-ն «վարկաբեկելու փաստերը» ապացուցելու և այն ռեկտորին ներկայացնելու համար,որն էլ պետք է որոշի մեր "ճակատագիրը":Այս թատերական ներկայացմամբ ռեկտոր Մինասյանը փորձում է օրինականացնել մեր նկատմամբ իր հաշվեհարդարը,որը նա վաղուց է երազում: Ռեկտորը բավական երկար ժամանակ է տարբեր տեղերում հայտարարում է,որ մեզ ազատելու է գործից: Այսինքն`մեր կողմից ռեկտորի թույլ տրված հանցագործությունները և ապօրինությունները բարձրաձայնելը և դրանց մասին հրապարակելը Սահակ Մինասյանը փորձում է խեղաթյուրել և դարձնել ամբողջ բուհի խնդիրը, բուհի գիտխորհրդի ձեռքերով շագանակներ է հանում կրակից`իրեն ազատելով ապագա գլխացավանքներից: Սահակ Միանսյանը տարրական վարկաբեկել էր գիտխորհրդին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի մոտ և հայտարարել էր,որ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին գիտխորհրդի կողմից ընդունված հակաօրինական որոշումը՝Հ.Խորիկյանին անվստահություն հայտնելը,իր ձեռքի գործը չէ: "Այդ որոշումն ընդունել է գիտխորհուրդը՝իր լիազորությունները չարաշահելով,բայց ես բեկանել եմ այն"՝չքմեղացել էր կրթական գործի Կոլումբոս ռեկտորը, ով Հայաստանում առաջին անգամ ներդրել էր ինտեգրված ուսուցում կոչվածը: Չեմ զարմանա,եթե այս անօրինական որոշումից հետո ևս մեծն ռեկտորը ամեն ինչում մեղադրի գիտխորհրդին: Ծիծաղելին այն է,որ բուհի վարկաբեկման մասին խոսում է մեկը,ով` ունենալով վատ համբավ, ռեկտոր նշանակվեց: Կյանքերիս կեսը կապված է ՇՊՀ-ի հետ: .Ինչպե՞ս կարող ենք մենք վարկաբեկել մեր հարազատ կրթօջախը: Բացի այդ,որևէ մեկը չի կարող ապացույցներ ներկայացնել,որ մենք բուհը վարկաբեկել ենք. մենք պայքարում ենք բուհը կործանումից փրկելու համար: Զավեշտալին այն է,որ առանց դատարանի համապատասխան որոշման (ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135 և 136 հոդվածներն են) ինչ-որ մարդիկ որոշել են,որ մենք զրպարտում ենք բուհը: Ինչպես կարելի է առանց դատարանի որոշման դիմացինին մեղադրել կրթօջախը վարկաբեկելու մեջ և որոշել պատժել: Այսպիսի խայտառակություն միայն կարող էր իրեն թույլ տալ բեսպրեդելշիկ Սահակ Միանսյանը: Մինչև հիմա քննդատել և բացահայտել ենք ռեկտոր Մինասյանի թույլ տված սխալները: Դա ինչ կապ ունի բուհի հետ: Իսկ եթե նա է դժգոհ մեր քննադատությունից,ապա նա էլ պետք մեզ դատի տա,այլ ոչ թե խառնի բուհի գիտխորհուրդը այս ամենի մեջ,որը իրավասու չէ առանց դատարանի որոշման մեզ ինչ-որ մեղադրանք ներկայացնել և այդ մեղադրանքները քննող հանձնաժողով ձևավորել:  Որքան հասկացա,ինքնասիրահարված Սահակ Մինասյանը ՇՊՀ ասելով` նկատի ունի իրեն,ինչպես միջնադարում Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ն էր ասում՝"Պետությունը ես եմ..." Սակայն ռեկտոր Մինասյանը մոռանում է,որ մենք ապրում ենք 21-րդ դարում և ամեն ինչին չափ կա: Սահակ Մինասյանի պարտադրանքով գիտխորհրդի կողմից ընդունված այս որոշումը անօրինական է,ինչպես նույն գիտխորհրդի կողմից ընդունված շատ այլ որոշումներ,որոնք բեկանվել են ԿԳՆ-ի կողմից: Հետաքրքիր է,ո՞րն է զրպարտություն մեր ասածից,եթե նույն ԿԳ նախարարության հանձնախումբը հաստատել է մեր բարձրաձայնած խնդիրների 99%-ը: Նույն հաջողությամբ Սահակ Միանսյանը կարող է զրպարտության մեջ մեղադրել ԿԳՆ-ին: Ինչ մենք ասել ենք և դեռ ասելու ենք՝ ուղղված է ռեկտորի գործունեությանը: ՇՊՀ-ում տիրում են միջնադարյան ինկվիզիցիան և 1937 թ-ի բարքերը,որի համար պատասխանատում է նաև ԿԳ նախարարությունն իր լռակյաց քաղաքականությամբ: Ինչ վերաբերում է ձևավորված հանձնաժողովին, որի ապօրինի որոշումն արդեն պարզ է,ապա դրա անդամներին առանձին-առանձին,ինչպես նաև ռեկտոր Սահակ Մինասյանին, դատի ենք տալու իրենց լիազորությունները չարաշահելու և առանց դատարանի կողմից մեր մեղավորությունը ճանաչելու,մեզ զրպարտելու և վիրավորելու համար: Ի դեպ,Սահակ Մինասյանի այս քայլը նաև ուղղված է խոսքի ազատության դեմ,որը քրեորեն պատժելի է: Հ.Գ.Ըստ Սահակ Միանսյանի`ստացվում է,որ այն ընդդիմադիրները, որոնք քննադատում են ՀՀ իշխանություններին, պետք է ազատվեն աշխատանքից,քանի որ քննադատում են ոչ թե իշխանություններին,այլ Հայաստանի Հանրապետությանը: Գագիկ Համբարյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am