Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի (տեսանյութ)

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչները սգում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին փետրվարի 22-ի առավոտյան դիրքում մարտական պարտականությունները կատարելիս հակառակորդի կրակոցից զոհված Գրիգոր Կարապետի Եղոյանի կորուստը: Եղոյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրում էր ՌԴ-ում, Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1.6 տարվա ծառայող էր, շուտով պետք է տուն վերադառնար: Հարազատներն անհամբեր սպասում էին, օրերը հաշվում: Մի քանի ամիս առաջ էր արձակուրդ եկել, գյուղում ապրող բարեկամներին, մոտ հարևաններին պատմել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում, խնդիրներ չկան, միայն թե հակառակորդն է պարբերաբար կրակում հայկական դիրքերի ուղղությամբ: Սակայն թշնամու հերթական ակտիվությունն Արցախի Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում ճակատագրական եղավ Գրիգորի համար: Մարտական հերթապահությունը կատարելիս նա զոհվեց թշնամու երկու գնդակից, երկրորդն անմիջապես սրտին էր դիպել: Մահվան բոթն իմանալուն պես Գրիգորի ծնողները ՌԴ-ից հայրենիք են վերադարձել: ԳԱԼԱ-ն հայտնում է, որ հարազատները դեռ երեկվանից ցանկություն էին հայտնել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս թշնամու գնդակից զոհված Գրիգորի մարմինը տեղափոխեն Ախուրյան համայնքի եկեղեցի, որպեսզի եկեղեցում կատարվեն արարողակարգերը: Սակայն ավելի ուշ տեղեկացել են, որ Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրում, որպեսզի զոհված զինվորի մարմինը տեղափոխեն եկեղեցի, քանի որ Գրիգորի հարազատների մի մասը պնդել է, որ նա մկրտված չի եղել: «Եկեղեցին, ի դեմս թեմի առաջնորդի, մերժել է, որ եկեղեցում դնեն: Մենք նույնիսկ համաձայնեցինք, որ թող որևէ հոգևոր արարողակարգ չլինի, բայց դրվի եկեղեցում, և բացի այդ, դա ժողովրդի պահանջն է: Ծնողներն այստեղ չէին, ՌԴ-ում էին, սկզբից ասեցին, որ կնքված չի եղել էրեխեն, հետո պարզվեց, որ կնքվել է, ու ասեցին, որ կնքահայրն էլ եղել է այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ս.Բալասանյանը»,- ասաց համայնքապետ Արծրուն Իգիթյանը: Համայնքապետը երեկ հանդիպել է թեմի առաջնորդի հետ, ներկայացրել ստեղծված իրավիճակը, սակայն Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դարձյալ մերժել է: Ուստի որոշել էին զինվորի դին տեղափոխել համայնքի մշակույթի տուն: Հետո կարճ ժամանակ անց գյուղի բնակչությունը հավաքվեց և որոշում ընդունեց՝ Գրիգորի մարմինը տեղափոխել եկեղեցի: Եվ բոլորը միասին ոտքով շարժվեցին այնտեղ: Համայնքապետը նշում է՝ սա բնակիչների պահանջն էր, ինչն արդարացի է, զինվորի կորուստը կորուստ է բոլորի համար, ուստի գտնում են, որ եկեղեցին առավել եւս պետք է կարեկից լինի այս ծանր պահին: «Ես այսօր չեմ կարող դեմ գնալ մեր համայնքին, մեր ազգաբնակչությանը, սա ամբողջ համայնքի պահանջն է, այդեն երկրորդ օրն է՝ ինձ հանգիստ չեն տալիս բնակիչները: Եկեղեցին գրավելու, գրոհելու կամ զավթելու խնդիր չկա, էդպես է որակավորվում, ինչքան հասկացա»,- ասաց գյուղապետը: Որակավորողը Շիրակի թեմի առաջնորդն էր, ով գյուղապետին ու եկեղեցու սպասավորներին այդպես փոխանցել էր հեռախոսով, ինչն էլ վրդովվեցրել էր համայնքաբնակներին: «Վերջը հերոս են այդ մարդիկ, անհարմար է եկեղեցում չթողնեն: Հայրենիքի համար զոհվածը սրբերի դասին է դասվում, ինչպե՞ս կարելի է եկեղեցում չթողնել: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեր գյուղով կանգնել ժողովրդի կողքին, ու ոչ ոք չի կարող խոչընդոտ հանդիսանալ, ժողովուրդն ինքն է որոշել այսպես անել»,- փոխանցեցին գյուղաբնակները: Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am