«Հո չե՞նք ասում, մեր անձնական շահերին ծառայեք, կամ մեզ «լավություն արեք»». Ա. Սաքունցն անդրադարձել է Գ. Կոստանյանի հայտարարությանը

ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ուշագրավ արձագանքեց Լևոն Բարսեղյանի ելույթինհայտարարելով. «Եթե դուք որոշեիք, որ ես հաջողակ դատախազ եմ՝ դա ինձ համար կլիներ անձնական վիրավորանք»: Նախ արձանագրենք, որ իմ գործընկերոջ՝ Լևոն Բարսեղյանի, ինչպես և իմ, ինչպես և քաղաքացիական հասարակության շատ ու շատ մեր գործընկերների, ներկայացուցիչների պատկերացումները գլխավոր դատախազի և ցանկացած պաշտոնատար անձի վերաբերյալ հիմնված է միմիայն այդ պաշտոնատար անձի կողմից՝ օրենքով, սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով, վերաբերմունքով, կոռուպցիոն հանցագործությունների դեմ անգործությամբ կամ գործողություններով: Մեր ուզածն ի՞նչ է ցանկացած պաշտոնատար անձից և պետական ինստիտուտներից՝ գործել իրավունքի գերակայության սկզբունքի, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի, արդարադատության իրավունքի ապահովման և ժողովրդավարական, իրավական պետության այլ սկզբունքներին համապատասխան: Հո չե՞նք ասում, մեր անձնական շահերին ծառայեք, կամ մեզ «լավություն արեք»: Հիմա հարց, եթե Լևոն Բարսեղյանի, նաև մեր պատկերացումներին, այն է իրավական և ժողովրդավարական պատկերացումներին համապատասխան գործելը համարում եք անձնական վիրավորանք, պետք է հասկանանք, որ վերոհիշյալ սկզբունքներին , սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործելն անհարի՞ր է Ձեզ, պաշտոնյաներիդ համար: Չէ, մենք դա վաղուց գիտեինք, մեզ լրացուցիչ ապացույցներ պետք չէր նման եզրակացության համար: Ավելին, մենք համոզված ենք, որ Ձեր համար ոչ մի սահմանադրություն, ոչ մի օրենք որևէ նշանակություն չունի, եթե կա Սերժ Սարգսյանի գնահատականը, Սերժ սարգսյանի որոշումը: Ո՞վ է գլխիցը ձեռք քաշել, սահմանադրություն կամ օրենք կիրառել, եթե դրանք հակասում են «միակ, անփոխարինելի, հավերժ» Սերժ Սարգսյանի ցանկությանն ու որոշմանը: Այնպես որ խնդիրը սրանում չի: Այ, որ արդեն հրապարակավ, առանց թաքցնելու և ամաչելու եք Սերժ Սարգսյանին հավատարմության մասին խոստովանում, ցուցադրում, այ դա արդեն աննախադեպ է ՀՀ նորագույն պատմության մեջ: Ես կասեի, այդ հավատարմությունը գիտակցական մակարդակից հասել է ենթագիտակցական մակարդակ, այնքան սերտաճել է Ձեր հոգուն ու մտքի խորքերին, որ արդեն չեք էլ գիտակցում, թե ինչի մասին և ինչ եք ասում: Բայց ինչպես ասում են, միշտ հիշեք. «Թագավորը մեռավ, կեցցե թագավորը» արտահայտությունը շատ անհարմար վիճակներ է ստեղծում այն գոչացողների համար: Գրել է Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am