Իրական կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է, անմեղին բանտից ազատ են արձակել (լուսանկարներ)

Երևան քաղաքի դատախազության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների հետ ձեռնարկված օպերատիվ տեղեկություններով պարզել են Երևանում փետրվարի 10-ին մահվան ելքով վրաերթ կատարած իրական վարորդի ինքնությունը, ում փոխարեն Ոստիկանության Շենգավիթի բաժին էր ներկայացել նրա եղբայրը՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը։Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևան քաղաքի դատախազության և քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծառայողերը աշխատանքների արդյունքում պարզել են, որ վրաերթը կատարել է 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանը, ով այսօր՝ փետրվարի 24-ին, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գրիգորյանի որոշմամբ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել Ս. Հովհաննիսյանը, ով եղբոր կատարած հանցագործությունը իր վրա էր վերցրել: Միջնորդություն է ներկայացվել դատարան, որպեսզի Գ. Հովհաննիսյանը վերցվի երկամսյա կալանքի։ Դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննիչի միջնորդությունը և Ս. Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվելու էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Վերջինս մեղադրվում է փետրվարի 10-ին Երևանում իր եղբորը պատկանող KIA մակնիշի ավտոմեքենայով հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել էր Ոստիկանության Շենգավիթի բաժին:   Երևանի դատախազությունն ու քննչական վարչությունը ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. իրական կասկածյալը հայտնաբերվել ու ձերբակալվել է, անմեղին բանտից բաց են թողել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ    

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am