Լրագրողները՝ ավելորդ օղա՞կ

ՀՀ կառավարության օրինակին որոշել է հետեւել նաև Երևանի ավագանին ու իր նիստերը փակել լրագրողների առաջ: Երևի լրագրողները շատ ծանր կտանեն այս նորությունը: Բայց ոչինչ, եթե որոշել եք փակ նիստ անել, ուրեմն արեք, գնացեք մինչև վերջ: Պարզապես ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կմեկնաբանվեր օրեր առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակությունը, եթե այնտեղ լրագրողներ չլինեին, իսկ նիստն էլ լիներ այնքան փակ, ինչքան Տարոն Մարգարյանի սիրտը կուզեր: Նիստից հետո քաղաքապետարանի մամլո ծառայությունը, հավանաբար, կգրեր. «Տեղի ունեցավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ եղավ նաև Նուբարաշենի բարեկարգման և քաղաքացիների հարմարավետության ապահովման հարցերին: Նիստին ակտիվորեն մասնակցեցին և իրենց շահեկան առաջարկներով հանդես եկան «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամները, որոնք նաև հայտարարեցին, որ եղել են Նուբարաշենում և այնտեղից կոյուղաջրի նմուշներ են բերել քաղաքապետին կից հատուկ ծառայություններին հանձնելու և լաբորատոր ստուգման ենթարկելու համար»: Այսքան բան: Բայց դուք տեսա՞ք ինչ արեցին լրագրողները: Ինչ ասես` չգրեցին, ինչ ասես ցույց չտվեցին… էլ մազ քաշել, էլ բոքսել, էլ պինդ գրկել, էլ ձեռ գցել… Եվ, պատկերացրեք, այդ ամենը լրագրողների երևակայության արդյունք չէր: Հետաքրքիր է, թե երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն ինչպես կարձագանքեն մեր մյուս քաղաքների, օրինակ` Գյումրու, Վանաձորի, Հրազդանի քաղաքապետարանները: Իսկ մարզպետները վաղը չե՞ն պահանջելու իրենցից որոշակի հեռավորության վրա պահել լրագրողներին: Հետո էլ կգա չաղ օրենքի հերթը, որով լրագրողները կհայտարարվեն ավելորդ օղակ` ՀՀ իշխանությունների և ժողովրդի` փոխադարձ սիրո և հարգանքի հիմքի վրա կառուցված հարաբերություններում: Առաջ գոռալով` հետ-հետ ենք գնում, պարոնայք: Հավանաբար որոշել եք լրագրողներին ինչ-որ կեպ հաղթել ու հօդս ցնդեցնել այն «թյուր» կարծիքը, որ եթե Հայաստանում մի կայացած բան կա, ապա դա մամուլն է: Բայց ասեմ, եթե մեր մամուլը չլիներ, մեր լրագրողների աշխատանքը չնկատվեր ժողովրդավարության և ազատ խոսքի միջնաբերդերում, Հայաստանը գուցե բոլոր ասպեկտներով հավասարվեր Ադրբեջանին և նույնիսկ «մասամբ ազատ» երկիր չհամարվեր:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am