«Այս որակի իշխանությունը ձեռքը որ գցում է նախագահի ինտելեկտուալ թեկնածուի, որ ի՞նչ անի»

Փետրվարի 13-ին քաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակությունը մի ավելորդ անգամ շատ տեսանելի ի ցույց դրեց ռեյտինգային կարգի սնանկությունը, որի վերացման առաջարկն, ի դեպ այդ խայտառակությունից ընդամենը մի քանի օր անց մերժեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովը: Այդ կարգով չե՞ն կասկածելի դաստիարակությամբ ու կրթությամբ մարդիկ հայտնվել խորհրդարանում ու ավագանիներում, եւ առիթը ներկայանալուն պես ի ցույց դրվեց նրանց ողջ անհամարժեքությունն իրենց զբաղեցրած պաշտոններին: Հիմա, եթե նույնիսկ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն էր դա հասկացել ու առաջարկում էր վերացնել, ինչ խնդիր ունի ՀՀԿ-ն, որ մերժում է, չէ՞ որ հինգ տարի իր դիրքերին ոչինչ չի սպառնում, թե՞ հինգ տարի հետո էլ դեռ հույս ունի այդ արատավոր համակարգն օգտագործելով «քուչի» տղերք տանել խորհրդարան ու ավագանիներ: Լավ, էն, որ իրենց ղեկավարը զարգացումից ու առաջընթացից է խոսում, մի բան չարժե՞: Կամ որ իրենց առաջադրած ինտելեկտուալ նախագահի թեկնածուն հավատում է, թե Հայաստանում կրթված մարդիկ են բան փոխելու, Հայաստանում էլ կրթված մարդկանց ժամանակն է սկսվելու, ՀՀԿ-ն դրան չի հավատում, հա՞, դեռ էս գլխից: Իսկ քաղաքապետարանի խայտառակությունը, ամոթալի լինելու պարագան մի կողմ, բացահայտեց կադրային քաղաքականության սնանկությունը, քանի որ քաղաքականությամբ զբաղվել ու քաղաք ղեկավարել փորձող մարդիկ պետք է ոչ միայն բարձր կրթական ցենզին համապատասխանեին , այլեւ տիրապետեին բոլոր հնարավոր եւ անհնար վիճակներում սառնասրտորեն իրավիճակի վերահսկողությունը ձեռքում պահելու կանոններին: Թող հիշեն եվրոպական բարձր պաշտոնյաներին, ովքեր անգամ ձվի կամ լոլիկի հարված ստանալուց հետո էլ սառնասրտորեն շարունակում էին պատասխանել հարցերին, Անգելա Մերկելն իր վրա շուռ եկած գարեջրի պարագայում ունքն անգամ չշարժեց, անգամ հարեւան երկրի նախագահ Ահմադինեջադը, իր գլխին նետվող կոշիկի վտանգն անտեսեց` շարունակելով խոսել: Դրա՛նք են պաշտոնյան ու քաղաքական գործիչը, ոչ թե թանկարժեք կոստյումներով ծածկված, բայց պատեհ-անպատեհ իրենց ներսում նստած «քուչի տղային» վերածվողները, որ միայն մի կանոն ունեն` բռունցքով հարց լուծելը: Իսկ լրագրողների աշխատանքի սահմանափակման փորձը քաղաքապետարանում նշանակում է մի բան` անգամ այս դասից մեր քաղաքային իշխանությունը հետեւություններ չի անում, որն, ի դեպ, երբեք ուշ չի: Չէ, ես չեմ ասում, թե մեր լրագրողները հաճախ լրագրողից չեն վերածվում քաղաքական կողմի, բայց մեր իրականությունն այս է` լրագրային իրականությունը հայելային անդրադարձն է քաղաքական իրականության: Հիմա այս որակի իշխանություն որ ունենք, ու այս որակի իշխանությունը ձեռքը որ գցում է նախագահի ինտելեկտուալ թեկնածուի, որ ի՞նչ անի… Այդ թեկնածուն ի՞նչպես պետք է կարողանա մտածողություն փոխել, կամ ի՞նչպես որ ինքն է հավատացած` առաջնորդել դեպի փոփոխություններ:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am